The Daily Beast. Ղարաբաղը չճանաչված, բայց երջանիկ պետություն է, որի համար պատերազմը շարունակվում է 14 հուլիսի 2015 - 16:58 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան The Daily Beast պարբերականն անդրադարձել է Արցախին՝ պատմելով պատերազմական իրավիճակում ծաղկող ժողովրդավարության ու սահմանային լարված իրավիճակի մասին: «Մայրամուտի վարդագույն շողերն իջնում են խաղաղ Ստեփանակերտի վրա, որը ժամանակին անխնա ռմբակոծվել ու ավերվել է հայ-ադրբեջանական պատերազմի ընթացքում։ Թեպետ սահմանագծում կրակոցները դեռ հնչում են, ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաքը շատ խաղաղ է»,- գրում է հոդվածագիր Աննա Նեմցովան, մեջբերում է Tert.am-ը: Ստեփանակերտում տիրող հանդարտությունը նման է սյուրռեալիստական պատկերի` հաշվի առնելով Ղարաբաղի պատերազմական անցյալն ու ռազմականացված ներկան: Ըստ հոդվածագրի՝ Ղարաբաղն Արևմուտքում բնակվող հայկական սփյուռքի ջանքերով կանգնել է ծաղկուն ժողովրդավարության ճանապարհին: Թեև այն նախընտրում է պասիվ դիտորդի դեր ստանձնել բարդ աշխարհաքաղաքական զարգացումների հարցում, այնուհանդերձ ԼՂՀ իշխանությունները գիտակցում են, որ ցանկացած քաղաքական անկայունություն ունակ է «արթնացնելու» Ադրբեջանի հետ վաղուց արդեն չննջող պատերազմը: Սակայն տեղացիներն ավերիչ պատերազմի կրկնություն չեն ցանկանում: Ուստի, վտանգներով լի հեղափոխություններից խուսափելու համար, Ստեփանակերտն անցկացնում է արդար և թափանցիկ ընտրություններ: Փաստացի, երկիրն ապացուցում է, որ կարող է հաջող պայքար մղել նաև հետխորհրդային բոլոր երկրներին հատուկ կոռուպցիայի ու կազմակերպված հանցավորության դեմ: Հեղինակը նշում է, որ ի տարբերություն Հայաստանի, որտեղ կոռուպցիան շատ խորն արմատներ ունի, ԼՂ-ում գործարարներն ու ձեռնարկատերերը գործնական առումով իրենց առավել ապահով են զգում: «Ես փախա Երևանից և բիզնես հիմնեցի Ստեփանակերտում, որտեղ կոռուպցիան բացակայում է և ոչ ոք չի կարող ինձ ստիպել կաշառք վճառել»,- Ստեփանակերտում գործող Florence Garden ռեստորանի սեփականատիրոջ` Դրո Կարապետյանի խոսքերը մեջբերում է Նեմցովան: ԼՂՀ հակամարտության ու սահմանային գոտու լարված իրավիճակին անդրադառնալով` հոդվածագիրը նշում է, որ թեև զինադադարից 2 տասնամյակ է անցել, այնուհանդերձ սահմանին հաճախակի են զոհեր լինում։ Հեղինակը գրում է՝ միակ բանը, որ Արցախի բնակիչները չեն հասկանում, այն է, թե ինչու իրենց ընկեր Ռուսաստանն ահռելի խմբաքանակով զենք է վաճառում Ադրբեջանին: Ինքնահռչակ պետության արտգործնախարար Կարեն Միրզոյանի խոսքով, իրենք այդքան էլ մեծ օգնության չեն ստանում ՌԴ-ից: «Մեզ ավելի շատ ԱՄՆ-ն է օգնում»»,- պաշտոնյայի խոսքով եզրափակում է հեղինակը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |