Տարածքների հանձնում և խաղաղապահների տեղակայում. Ուորլիքը՝ ԼՂ կարգավորման մասին![]() 15 հուլիսի 2015 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Նախկին ԼՂԻՄ-ին հարակից ազատագրված տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանին՝ համապարփակ կարգավորման շրջանակներում։ «Վեդոմոստի» թերթին տված հարցազրույցում նման հայտարարություն է արել Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Հարակից տարածքները պետք է վերադարձվեն, սակայն կան հակամարտության կարգավորման նաև այլ գործոններ…ուստի մենք միշտ խոսում ենք համապարփակ կարգավորման մասին. չի կարելի վերցնել միայն մեկ ասպեկտն ու պնդել, որ դա է կարգավորման հիմքը։ Խաղաղ կարգավորումը պետք է դիտարկել իր ամբողջ ծավալով»,- ասել է նա: Անդրադառնալով անվտանգության խնդիրներին, որոնք կառաջանան վերոնշյալ տարածքները հանձնելու դեպքում` Ուորլիքն ասել է, որ կարգավորման տարրերից պետք է լինեն անվտանգության երաշխիքները, որոնք ներառում են միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայում: «Եթե և երբ տարածքները վերադարձվեն, անհրաժեշտ կլինի այնտեղ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել` ապահովելու համար Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,-ասել է նա: Անդրադառնալով Ադրբեջանի կողմից զենքի մեծ խմբաքանակների գնման փաստին Ռուսաստանից և Իսրայելից` Ուորլիքը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը իրավունք ունեն ապահովելու իրենց անվտանգությունը: «Սակայն միևնույն ժամանակ սպառազինումը մտահոգում է, հատկապես շփման գծի երկայնքով, ինչպես նաև ադրբեջանա-հայկական սահմանին: Հարցը միայն զենքի քանակը չէ, այլ նաև դրա տեսակները…սխալվելու վտանգը` ահա ինչն է մտահոգիչ: Մենք զբաղվում ենք այդ հարցով: Եթե նախկինում հրադադարի ռեժիմը խախտվում էր դիպուկահարների և հրաձգային զենքի միջոցով, ապա այժմ ավելի խոշոր տրամաչափի զենք է օգտագործվում: Դա մեզ մտահագում է: Մեզ մտահոգում է նաև ռազմական բալանսի հարցը: Նախկինի պես բախումներ են լինում երկու կողմերի միջև»: «Մենք չենք ցանկանում, որ ռազմական հզորության հարաբերակցությունը խթանի կողմերից մեկին օգտվել իր որոշ առավելությունից: Այդ իսկ պատճառով Հայաստանը պետք է մասնակցի կարգավորման գործընթացին, որպեսզի գնալով լարվող իրավիճակը հսկողության տակ լինի»,-ասել է նա: Խոսելով Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքները հանձնելու և խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության մասին` Ջեյմս Ուորլիքը փաստորեն մասնակիորեն հրապարակեց հակամարտության կարգավորման կետերից մի քանիսը, որոնց նա անդրադարձել էր դեռ 2014-ին «Քարնեգի» հիմնադրամում ելույթի ժամանակ: Բացի վերոնշյալներից, ենթադրվում է նաև ժամանակավոր կարգավիճակ Լեռնային Ղարաբաղի համար, հետագա կարգավիճակի որոշում ժողովրդի կամարտահայտման միջոցով, միջանցքի պահպանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև, փախստականների վերադարձ: ՀՀ ԱԳՆ-ն, մեկնաբանելով Ուորլիքի հայտարարությունը, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ այն արտացոլում է համանախագահների առաջարկները կարգավորման վերաբերյալ: ![]() ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |