Անկարան գոհ է «վեցյակի» ու Իրանի համաձայնագրից. Այն կզարգացնի տարածաշրջանը15 հուլիսի 2015 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան գոհ է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ձեռք բերված համաձայնագրից, թեև դա այն ուշացած է համարում: «Իրանի հանդեպ Թուրքիայի դիրքորոշումն անփոփոխ է մնում դեռևս 2010-ից, և մեր դիվանագիտական ջանքերը հայտնի են։ Ավելի լավ կլիներ, եթե այդ համաձայնագրին հասնեին ավելի վաղ։ Կարծում եմ, որ բավական ժամանակ զուր է անցել։ Սակայն համաձայնագրին հասնելու ներկայիս իրավիճակը լիովին գոհացնում է մեզ։ Հաջողություններ եմ մաղթում դրա իրագործման համար», - ասել է Դավութօղլուն, մեջբերում է «Արցախպրես»-ը՝ թուրքական «Հուրիեթ» թերթին հղումով: Թուրքիայի ներկայիս վարչակարգի` իսլամական աշխարհի հետ մերձեցման քաղաքական գիծը հանգեցրեց թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրմանը, որն էլ իր հերթին բերեց թուրք-իրանական հարաբերությունների աշխուժացմանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն իր հերթին հայտարարել է, որ պատժամիջոցների ու բեռնարգելքի վերացումն իր ներդրումը կունենա տարածաշրջանի զարգացման մեջ և ուղղակիորեն կազդի Թուրքիայի վրա։ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ համաձայնագիրը տարածաշրջանին կայունություն կբերի։ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բլինքեն․ ԱՄՆ-ն ուսումնասիրում է` ինչպես կարող է ամրապնդել ՀՀ-ին աջակցությունը «Մենք առաջ ենք շարժվելու այդ ուղղությամբ»,- ասել է նա Բագրատ սրբազանը ցավակցական գրառում է արել Իրանի դեսպանատանը․ Հարաբերությունները խորացնելու կարիք կա Նա շեշտել է, որ պետք է չեզոքացվեն այն խնդիրները, որոնք կարող են որևէ կերպ սպառնալիք դառնալ հարաբերությունների համար Քաղաքապետարան․ Հասարակական տրանսպորտն աշխատում է բնականոն, բացահայտվել են չարաշահումներ Ավինյանն անձամբ էր այցելել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ՝ զրուցելու վարորդների հետ Փաշինյան․ ՀԱՊԿ-ից առնվազն 2 երկիր գիտեմ, որ մասնակցել է մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը «Էլի դեռ կան մարդիկ, որոնք այս մասին պետք է դեռ հրապարակային ասեն»,-հավելել է նա |