Ծանրորդ Նորայր Վարդանյանը՝ Համաամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր15 հուլիսի 2015 - 19:25 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող ծանրորդ Նորայր ՎարդանյանըՏորոնտոյում ընթացող Համաամերիկյան խաղերում արծաթե մեդալակիր է դարձել: Նա անվանի ծանրորդ, ՀՀ սպորտի ու երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի որդին է: Միացյալ Նահանգները ներկայացնող Վարդանյանը 94 կգ քաշային կարգում երկամարտի 362 կգ արդյունք է ցույց տվել՝ ամերիկացի Քենդրիկ Ֆարիսուին զիջելով 4 կգ, The Shreveport Times-ին հղումով գրում է Tert.am-ը: Նորայր Վարդանյանը ծնվել է 1987-ին Գյումրիում: Նրա ընտանիքը 1991-ին տեղափոխվել է ԱՄՆ, որտեղ երիտասարդ մարզիկը սկսել է զբաղվել ծանր ատլետիկայով՝ հոր գլխավորությամբ: 2008-ին դարձել է ԱՄՆ-ի մինչև 94 կգ քաշային կարգի չեմպիոն։ 2009-ին ընտանիքի հետ վերադարձել է Հայաստան՝ միանալով երկրի ազգային հավաքականին։ 2012-ին Հայաստանի դրոշի ներքո հանդես գալով մասնակցել է Լոնդոնի Օլիմպիական խաղերին՝ զբաղեցնելով 11-րդ հորիզոնականը (արդյունքը՝ երկամարտի 380 կգ): Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |