Դավութօղլուն չի բացառում քրդամետ կուսակցության հետ կոալիցիայի ստեղծումը15 հուլիսի 2015 - 19:33 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում են հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորելու շուրջ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ, վարչապետ Ահմեթ Դավութօղլուի բանակցությունները մեջլիս անցած մյուս ուժերի հետ: Թուրքիայի վարչապետը չի բացառել քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության՝ HDP-ի հետ կոալիցիա կազմելու հնարավորությունը։ «Ազգայնական շարժում» կուսակցության հետ հուլիսի 14-ի հանդիպումը հաջողությամբ չի ավարտվել և ազգայնականները մերժել են կոալիցիա կազմել Դավութօղլուի գլխավորած կուսակցության հետ: Դրանից հետո վարչապետը հանդիպել է քրդամետ կուսակցության առաջնորդ Սելահեթթին Դեմիրթաշի հետ, ինչից հետո հայտարարել է, թե վերջինիս կեցվածքում փոփոխություն է նկատել, գրում է Tert.am-ը՝ թուրքական TRT Haber-ին հղումով: Դավութօղլուն հանդիպել էր նաև Ժողովրդա-հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, սակայն հստակ համաձայնություն ձեռք չի բերվել: Հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Վերջին 12 տարիներին իշխող դիրքը պահպանող Արդարության և զարգացման կուսակցությունը խորհրդարանում ստացել է 258 տեղ 550-ից, ինչի հետևանքով այլևս խորհրդարանական մեծամասնություն չի կազմում և չի կարող միայնակ ձևավորել կառավարությունը։ Կառավարություն ձևավորելու համար նա ստիպված կլինի կոալիցիա կազմել ընդդիմադիր կուսակցություններից մեկի հետ: 10-տոկոսանոց արգելքը հաղթահարել է նրանցից 3-ը` Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (25,1 տոկոս), Ազգայնական շարժման կուսակցությունը (16,4 տոկոս) և քրդամետ Ժողովրա-դեմոկրատական կուսակցությունը (12,8 տոկոս), որը առաջին անգամ է մասնակցել ընտրություններին: Խորհրդարանական ընտրությունների ֆոնին Թուրքիայի կառավարությունը հրաժարական է տվել: Գրեթե 13 տարի Թուրքիայում եղել է միայն մեկ իշխող կուսակցություն, ում պատկանել են պատգամավորական մանդատների բացարձակ մեծամասնությունը. այժմ եկել է կոալիցիոն կառավարության դարաշրջանը: Որպեսզի կարողանա իր դիրքերը պահել խորհրդարանում, վարչապետ Դավութօղլու կուսակցությունը ձեռք բերած 258 մանդատին պետք է ավելացնի լրացուցիչ 18 մանդատ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Փոխվարչապետն ու Բոնոն քննարկել են ՀՀ-Ադրբեջան կարգավորման գործընթացը Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումները |