Գևորգ Դավիթյանը` Ստամբուլի Օպերայի և բալետի թատրոնի տնօրեն![]() 15 հուլիսի 2015 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի Օպերայի և Բալետի թատրոնի տնօրենի պաշտոնում նշանակվել է հայազգիԳևորգ Դավիթյանը: Նախկինում Դավիթյանը զբաղեցրել է Օպերայի երգչախմբի ղեկավարի պաշտոնը։ Նոր պաշտոնում նա փոխարինելու է թոշակի անցած Շամիլ Գյոքբերքին, «Ակօս»-ին հղումով գրում է Tert.am-ը: «Նման կարևոր պաշտոնի նշանակվելու համար մեծ ուրախություն և հպարտություն եմ զգում», - ասել է Դավիդյանը: Ազգությամբ հայ արվեստագետը ծնվել է 1968-ին և երկար տարիներ տարբեր երգչախմբեր ղեկավարել։ 1998-ին դարձել է Ստամբուլի օպերայի մենակատար: Որպես երգչախմբի ղեկավար և մենակատար համերգներով է հանդես եկել աշխարհի մի շարք քաղաքներում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |