Իսպանիայում Ցեղասպանության մասին «Խոստումը» ֆիլմի համար դերասանների են ընտրում![]() 16 հուլիսի 2015 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Իսպանիայի Ֆիգերաս քաղաքում քասթինգ է հայտարարվել Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» (The Promise) ֆիլմի դերասանների ընտրության համար: Այն անցկացվելու է հուլիսի 17-21-ը: Թերի Ջորջի ֆիլմի գլխավոր դերերում են Քրիստիան Բեյլը և Օսկար Այզեքը: Քասթինգին կընտրվի 1000 մարդ երկրորդական դերերը կատարելու համար: Նշվում է, որ նախընտրությունը տրվելու է սևահեր և թուխ մաշկ ունեցողներին, Excite.es պարբերականին հղումով գրում է Tert.am-ը: Ամերիկահայ լեգենդար գործարար, միլիարդատեր Քըրք Քըրքորյանը մահվանից առաջ հոգացել է, որ Հայոց ցեղասպանության մասին իր կինոնախագիծը նկարահանվի: Ֆիլմը նկարահանելու է Survival Pictures կինոընկերությունը, որը ղեկավարում են Էրիկ Էսրաիլյանը և Էնթոնի Մանդեկիչը: Քըրքորյանի Tracinda Corporation-ը ֆինանսավորելու է կինոընկերությունը` ինչպես այս, այնպես էլ մյուս կինոնախագծերի դեպքում: «Խոստումը» ֆիլմի նկարահանումները տեղի կունենան նաև Մադրիդի շրջակայքում, Սեգովիայում և Ավիլայում: Ֆիգերասում նկարահանումները կանցկացվեն Սանտ Ֆեռան ամրոցում, որը 18-րդ դարի ռազմական բերդ է` կառուցված բլրի վրա: Քըրք Քըրքորյանի կողմից Հայոց ցեղասպանության մասին «Խոստումը» դրամայի ֆինանսավորման մասին ԶԼՄ-ներին հայտնի է դարձել հունիսի 15-ին, նույն օրը նա մահացել է 98 տարեկանում: Կինոժապավենի ռեժիսոր Թերի Ջորջը հայտնի է օսկարակիր «Ռուանդա» հյուրանոցը» ֆիլմով: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |