Թուրքիայի պետնախարարը կոչ է արել ԵՄ-ին «չխառնվել հայ-թուրքական հարաբերություններին»

PanARMENIAN.Net - Թուրքիայի պետական նախարար Աբդուլատիֆ Սեները կոչ է արել Եվրամիությանը «չխառնվել հայ-թուրքական հարաբերություններին»: «Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը հայտարարեց, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է նախապայման դառնա Թուրքիայի համար ԵՄ անդամակցության հարցում: Ֆրանսիայի խորհրդարանում քննարկվելու է Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվության ենթարկելու օրինագիծը: Անհնարին է ընդունել նման վերաբերմունքը: Այն հակասում է մշակութային մթնոլորտին, որը փորձում է ստեղծել ԵՄ-ն»,- հայտարարել է Սեները: Նշելով, որ «Հայաստանը եվրոպական երկիր չէ եւ երրորդ կողմ է հանդիսանում Թուրքիա-ԵՄ բանակցություններում»` նա հայտարարել է, որ «անիմաստ է այդ հարցը բարձրացնել Թուրքիայի` ԵՄ անդամակցության համատեքստում»: «Ցանկացած երկիր, նշանակություն չունի նա ԵՄ անդամ է, թե` ոչ, որը փորձում է ազդել Հայաստանի քաղաքականության վրա, պետք է թողնի իր փորձերը: Ժակ Շիրակի հայտարարությունները անկեղծ չեն»,- պնդում է Թուրքիայի պետնախարարը, հայտնում է The New Anatolian-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---