Տարածաշրջանում 7 երկրաշարժ է գրանցվել 1 շաբաթում16 հուլիսի 2015 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել, տեղեկացնում է ՍՊԾ գործակալությունը։ Մայիսի 29-ին հանրապետության տարածքում 1.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ:Մայիսի 26-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ԼՂՀ Մարտակերտ և Ասկերան քաղաքներում՝ 3, և Վրաստան-Հայաստան սահմանագոտում՝ 4 բալ ուժգնությամբ:Ավելի վաղ Հայաստանում 2.1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել մայիսի 15-ին` ժամը 23:21-ին: ՀՀ տարածքում երկրաշարժներ են գրանցվել նաև մարտի 24-ին և հունվարի 8-ին: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտիներում կազմել է մինչև 5 բալ: Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք: Տարածաշրջանից դուրս 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 10-ին Խաղաղ oվկիանոսի հարավ-արևմուտքում (Օվկիանիա)՝ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայից 168 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան: Հուլիսի 12-ին 5.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ճապոնական Կյուսյու կղզում՝ Օյտա պրեֆեկտուրայի հյուսիսարևելյան մասում, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ, առաջացած սողանքները փակել են ավտոճանապարհները, ռիսկի գոտում գտնվող «Իկատա» ատոմակայանը չի վնասվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |