Գիտնական. Ադրբեջանը պատմությունը գրքերում խեղաթյուրում է 3 ուղղությամբ16 հուլիսի 2015 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Բաքուն պատմությունը խեղաթյուրելու 3 ուղղություն ունի: «Արան» հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական աշխարհագրության մասնագետ Մոհամմադ Ռեզա Քաֆաշ Ջամշիդը Թավրիզի համալսարանում «Ադրբեջանի՝ հակաիրանականության հիման վրա պատմությունը խեղաթյուրելու քաղաքականությունը» թեմայով կազմակերպված գիտական կոնֆերանսում առանձնացրել է դրանք: Ըստ իրանցի գիտնականի՝ ուղղություններից մեկը գրքերն են, որոնք գրում են օտարազգի հետազոտողներն Ադրբեջանի պատվերով. այդ գրքերի շարքում կարելի է առանձնացնել Գրեմ Ուլիսոնի հեղինակած «Իլհամ. Նախագահի դիմանկարը» գիրքը: Պատմությունը խեղաթյուրելու քաղաքականության մյուս ուղղությունն ապահովում են գրքերը, որոնք գրում են Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները. Այստեղ կարելի է առանձնացնել Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևի հեղինակած գրքերը: Մեկ այլ ուղղությունն են գրքերը, որոնք պատրաստվում են հանրակրթական դպրոցների աշակերտների համար: Այս շարքում առանձնացվում է «Աթա Յուրդու» (Պապերի հայրենիք) գիրքը: Իրանցի հետազոտողը հատկապես ուշադրությունն է հրավիրում այս վերջին ուղղության վրա՝ մտահոգություն հայտնելով, որ գիրքը նախատեսված է 5-րդ դասարանի աշակերտների համար, իրանական Arannews.ir կայքին հղումով գրում է Panorama.am-ը: «Այս գիրքը զուրկ է գիտական որևէ հիմնավորումից, և այնտեղ զետեղված են աննախադեպ ծավալի հակաիրանական բովանդակությամբ նյութեր: Հատկապես մտահոգիչ է, որ գրքի շնորհիվ Իրանն ադրբեջանցի երիտասարդների շրջանում կարող է թողնել արնախումի և մարդասպանի համբավ», - նշել է գիտնականը: Մշակութային և պատմական հարցերի շուրջ Իրանի և Ադրբեջանի հարաբերություններում վերջին տարիներին լուրջ տարաձայնություններ են առաջացել: Ադրբեջանը բացի իրանցի բանաստեղծ Նիզամի Գյանջավիին, Նադիր շահին «ադրբեջանցի» ներկայացնելուց՝ իրեն է վերագրում նաև իրանական մշակութային արժեքները, ինչպիսիք են՝ թառ երաժշտական գործիքը, ճոկան (Polo) մարզախաղը, «Յալդայի գիշերվա» (Շաբ-է Յալդա) տոնը» և այլն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՏԿԵՆ. Գետերի վարարումներից առաջ «ՁորաՀԷԿ»-ի ամբարտակն ամբողջական լցված է եղել, ջուր բաց չի թողնվել «ՁորաՀԷԿ»-ի լիցենզիայի թույլտվությունն ավարտվում է 2025 թվականի հունվարի 1-ին ԱԳՆ․ Սահմանադրությունը և դրա փոփոխությունները ՀՀ ներքին գործն են՝ Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են Նշվում է նաև, որ ՀՀ–ն պատրաստ է «ինտենսիվ աշխատել՝ առաջիկա 1 ամսում պայմանագիրն ամբողջացնելու և ստորագրելու համար» ԵՄ–ն բյուջետային աջակցություն կտրամադրի ՀՀ–ին ՝ կրթահամալիրների կառուցման և ԲՏՃՄ լաբորատորիաների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից 2023թ. դեկտեմբերին ՀՀ կառավարությանն է փոխանցվել 5 մլն եվրո, իսկ 2024 թ. մայիսին՝ 1.5 մլն եվրո Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է |