ՄԱԿ ԱԽ բանաձևով Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները չեղյալ կհամարվեն 10 տարուց16 հուլիսի 2015 - 15:08 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի քննարկմանն է ներկայացվել Իրանի միջուկային ծրագրի մասին բանաձևի նախագիծը, որով նախատեսվում է Թեհրանի դեմ գործող բոլոր պատժամիջոցների չեղարկում 10 տարուց, այն պայմանով, որ երկրի իշխանությունները կկատարեն «վեցյակի» հետ ձեռք բերված համաձայնագրի պահանջները: Բանաձևի նախագծի պատճենի համաձայն, ՄԱԳԱՏԷ-ի զեկույցից անմիջապես հետո, որով կհաստատվի, որ Իրանը կատարում է Վիեննայում հուլիսի 14-ին կնքված Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի առանցքային կետերը, կդադարեն գործել ԱԽ բոլոր նախկին որոշումները Իրանի միջուկային ծրագրի հետ կապված: Միաժամանակ, հաստատվում է սահմանափակումների նոր, ավելի մեղմ ռեժիմ, որը թույլ է տալիս, ՄԱԿ ԱԽ նախնական համաձայնությամբ, Իրանին փոխանցել տեխնոլոգիաներ, սարքավորումներ և ռազմական տեխնիկա: Բացի այդ, ֆինանսական պատժամիջոցներ այլևս չեն գործի մոտ 30 անձանց և կազմակերպությունների դեմ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Փաստաթղթում նկարագրված է Իրանի դեմ գործող պատժամիջոցների վերագործարկման մեխանիզմը, եթե վերջինս խախտի գործարքի պայմանները: Լուրջ խախտումներ հայտնաբերելու դեպքում «վեցյակի» անդամ պետություններից յուրաքանչյուրը կարող է խնդրել ԱԽ-ին վերադառնալ հարցի քննարկմանը և նոր բանաձև ընդունել, որը թույլ կտա Թեհրանին խուսափել պատժամիջոցների ռեժիմից: Սակայն քվեարկության ժամանակ նույն երկիրը, ինչպես ԱԽ ցանկացած այլ մշտական անդամ, կարող է վետո դնել բանաձևի վրա. այդ դեպքում, բոլոր պատժամիջոցները ինքնաբերաբար նորից կգործեն 30 օր անց: Ինչպես պարզաբանում են դիտորդները ՄԱԿ կենտրոնակայանում, նման բարդ մեխանիզմը առաջին հերթին բխում է ԱՄՆ շահերից: Փոխելով վետոյի կիրառման կարգը` ԱՄՆ-ն ապահովագրել է իրեն հնարավոր այն սցենարից, որի դեպքում, օրինակ, ՌԴ-ն կամ Չինաստանը կարող են արգելափակել պատժամիջոցների վերսկսման մասին որոշումը: Բանաձևի նախագիծը քննարկվելու է փորձագետների մակարդակով, որից հետո, հավանաբար, կորոշվի քվեարկության օրը: Հավանաբար, դա կլինի հաջորդ շաբաթվա սկզբին: Հուլիսի 15-ին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը բանաձևի նախագիծն անվանել է ԱԽ պատմության մեջ «ամենաբարդ, տպավորիչ ու հետաքրքիր» բանաձևերից մեկը: Ըստ նրա, փաստաթուղթը համաձայնեցվել էր դեռ Վիեննայում և պատրաստ է ընդունման: Դիվանագետը վստահություն է հայտնել, որ ԱԽ-ն «միաձայն կընդունի այն»: Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության են հասել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Ըստ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության, Կոնգրեսը 60 օր ունի Իրանի հետ համաձայնությունն ուսումնասիրելու համար: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Պապոյան. ՌԴ դեմ ԵՄ պատժամիջոցները բացասաբար են ազդում ՀՀ տնտեսության վրա Օրինակ` խոսքը պղնձի հանքաքարի կամ ալյումինե փայլաթիթեղի արտահանման մասին է Շվեյցարիան Մարդասիրական կորպուսիր մասնագետների կգործուղի Լոռի ու Տավուշ Նրանք իրականացնելու են կամուրջների և այլ ենթակառուցվածքների ամրության գնահատում Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի Նա նշել է, որ առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչ մայիսին Ovio-ն ՀՀ հզորագույն Տվյալների մշակման կենտրոնի կիբերանվտանգությանն ուղղված լուծումներ է ներկայացրել CyberGEN 2024-ում Համաժողովը մասնակիցների թվով ամենախոշոր միջոցառումն է Հայաստանում |