Հատուկ վարկային ծրագիր` փոքր այգեգործության համար16 հուլիսի 2015 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ամերիա կառավարման խորհրդատվական ծառայությունը հաջողությամբ ավարտել է «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որի հիմնական խնդիրն է փոքր այգեգործության զարգացմանը խթանելու միջոցով նպաստել Հայաստանի գյուղական շրջաններում աղքատության մակարդակի նվազեցմանը: «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության աշխատակազմի «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակ Պետական հիմնարկի «Գյուղական կարողությունների ստեղծման» ծրագրի շրջանակներում: Ծրագրի իրականացման ընթացքում ընտրվել է Հայաստանի հողակլիմայական պայմաններում առավել արդյունավետ և եկամտաբերության մեծ ներուժ ունեցող պտուղների և ընկուզավորների 7 տեսակ, մասնավորապես` խաղող, խնձոր, ծիրան, դեղձ, սալոր, ընկույզ և տանձ, որոնց համար մշակվել է համապատասխան վարկային պրոդուկտ: Ծրագրի շրջանակներում մշակվել են ֆինանսական մոդելներ նշված պտղատեսակներից յուրաքանչյուրի համար, որոնց միջոցով ֆինանսական կազմակերպությունները կկարողանան գնահատել վարկավորման նպատակահարմարությունը: «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման» Ծրագրերի իրականացման գրասենյակի ԳՖԿ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Հարությունյանը նշում է, որ նոր վարկային ծրագիրի նպատակն է ավելացնել մանրածավալ արտադրողների կարողություններն ու եկամուտները, այգեգործական (պտղի և ընկույզի) արժեքային շղթայի աջակցության միջոցով: Նա մասնավրապես նշեց. «Վարկային պրոդուկտը մշակելիս հաշվի են առնվել վարակավորման ոլորտի տնտեսավարողների իրական կարիքները, պտղատեսակների կենսաբանական փուլերի առանձնահատկությունները և դրանցով թելադրվող ֆինանսական պահանջները: Հաշվի են առնվել նաև պտղաբուծության բնագավառում պահանջարկի ուսումնասիրության, արտադրության, պահեստավորման, սեփական վերամշակման, իրացման մեծածավալ շրջանառության արժեշղթայի պայմանները: Ակնկալում ենք, որ երկարաժամկետ վարկային ծրագրի իրագործումը դրական ազդեցություն կունենա ոլորտի տնտեսավարողների ֆինանսական կարողությունների ընդլայնման և ապրանքային արտադրության աճի վրա` նպաստելով գյուղական աղքատության նվազմանը, իսկ քաղված դասերն ու դրական արդյունքները հետագայում կօգտագործվեն պտղաբուծության ոլորտում իրականացվելիք մյուս ծրագրերում», ասվում է հաղորդագրության մեջ: Նշենք, որ 2010թ.-ից ի վեր, ըստ ՀՆԱ-ում և դրա աճում ունեցած մասնաբաժնի, ՀՀ տնտեսության առաջատար ճյուղը գյուղատնտեսությունն է, որն ապահովում է աշխատատեղերի 45%: Միևնույն ժամանակ, նշենք, որ Հայաստանում փոքր այգեգործությամբ զբաղվում են առավելապես Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Լոռու, Տավուշի և Վայոց ձորի մարզերում: Հանրապետությունում գոյություն ունեցող ֆերմերային տնտեսությունների շուրջ 70% փոքր է (միջինում 1.3 հա հողատարածք): Հենց այս թիրախային խմբին է միտված «Տնտեսական մոդելավորում և իրագործելիություն» ծրագիրը, որը նախատեսված է մասնավորապես Հայաստանի համեմատաբար բարձրադիր գոտիներում ապրող գյուղացիների համար, ովքեր տնօրինում են մինչև 3հա հողատարածք: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |