Հայ դպրոցականները 11 մեդալ են նվաճել 2 օլիմպիադայում՝ գերազանցելով հարևանների արդյունքը16 հուլիսի 2015 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում կայացածմիջազգային առարկայական օլիմպիադաում նվաճելեն 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր: Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադայում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյունքները: Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին: Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրից 577 դպրոցական, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով: Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ: Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |