Հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Ծղուկի ժայռապատկերները. Գունավոր պատկերներ են գտել![]() 16 հուլիսի 2015 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Դեռևս 2008-ից իրականացվում է հայ-անգլիական համատեղ նախագիծ, որի շրջանակում հայ և անգլիացի հնագետներն ուսումնասիրում են Սյունիքում գտնվող Ծղուկ լեռան ժայռապատկերները: Այս մասին տեղեկացրել է արշավախմբի հայկական կողմից ղեկավար, հնագետ-արվեստաբան, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող Աննա Խեչոյանը և ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը: Հնագիտության և ազգագրության ինստիտուտի ժայռապատկերների ուսումնասիրության աշխատանքները սկսվել են 2002-ից և մինչև օրս ոչ միայն ուսումնասիրություններ են արել Ծղուկում, այլև՝ Քասախում, որը ևս բազմաթիվ ժայռապատկերներ ունի: Մինչև այդ կար տեսակետ, որ այս տարածքներին հատուկ են միայն փորագրությունները, սակայն հայտնաբերվել են նաև գունավոր պատկերներ, գրում է Tert.am-ը: Ծղուկում աշխատանքների առաջին փուլն ավարտվել է, իսկ երկրորդ փուլում աշխատանքներ են տարվելու երկրաբանների հետ, ովքեր իրականացնելու են շերտագրական ուսումնասիրություններ: «Ծղուկի ժայռապատկերների թիվն անցնում է 1000-ը: Եղել են ուսումնասիրություններ նաև Սյունիքում և Գեղամա լեռներում, սակայն դրանք արվել են մասնակի, իսկ հիմա ընդգրկում ենք տարբեր մասնագետների, հնագետների, ովքեր պատասխանատու կլինեն տեղեկատվության հստակ մատուցման համար», - ասել է Չեխոյանը: Նրա խոսքով՝ Ծղուկում կան 12 հազարամյակի վաղեմության ժայռապատկերներ և փորագրություններ, իսկ մինչ այդ եղածները չէին կարող պահպանվել: Չեխոյանը նաև նշել է, որ ուսումնասիրության ընթացքում ամենաբարդ խնդիրներից մեկը պատկերի նշանակությունը պարզելն է. հայտնաբերված պատկերները բազմազան են` կենցաղայինից մինչև դիցաբանական: Գասպարյանն իր հերթին ընդգծել է, որ ժայռապատկերների թվագրումը համաշխարհային առումով բավական բարդ գործընթաց է. մեծ վեճ կա գիտնականների միջև, թե այդ պատկերները ստեղծվել են հոմոսափիենսի՞ կողմից, թե՝ նրանից առաջ: «Մենք պատկերը դիտում ենք ոչ թե միայն որպես պատկեր, այլ ուսումնասիրվում են դրա շուրջ եղած բոլոր հնագիտական նյութերը, որոնց միջոցով փորձում ենք հասկանալ, թե որն է ամենահավանական ժամանակը, որ մարդը պետք է ստեղծեր այդ պատկերները», - ասել է նա՝ նշելով, որ Հայաստանում աշխատանքները նոր են սկսվել, և արդեն հաջողություններ ունեն: Գասպարյանի խոսքով՝ նոր մեթոդները հնարավորություն են տալիս ավելի շատ ինֆորմացիա ստանալ, հնարավորինս ճշգրիտ ֆիքսել այն, ինչ պատկերել է մարդը: Առաջին ժայռապատկերները Հայաստանում հայտնաբերվել են 1902 -1910-ը. ընդհանուր թվով 20.000 ժայռապատկեր, որից ավելի քան 6000 գտնվում է Սյունյաց Ուխտասարում։ Ժայռապատկերները թվագրվում են մ.թ.ա. 7-րդ հազարամյակով և ավելի վաղ ժամանակներով։ Սյունյաց գետնատարած ժայռապատկերները դրոշմված են մուգ, արևահար մակերես ունեցող անդեզիտաբազալտե լավային մակերեսներին։ Փորագրման տեխնիկական սկզբունքները հազարավոր տարիներ ի վեր անփոփոխ են մնացել։ Սև և սրճագույն ժայռերի ու քարերի վրա բնիկների թողած առատ ու բազմազան պատկերներով աշխատանքային, ծիսական, որսի տեսարաններով, երկնային ուժերի վերաբերյալ պատկերացումների կոմպոզիցիաներով հարուստ ժայռապատկերները արտահայտում են համապատասխան դարաշրջանի մարդու նյութական և հոգևոր կյանքը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |