Թռիչքները պետք է տեղափոխել առավոտյան ժամերի. Կուսումնասիրվի ավիափոխադրումների շուկան![]() 16 հուլիսի 2015 - 17:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության հունիսի 16-ի նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին՝ էկոնոմիկայի նախարարության և Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության հետ համատեղ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրել Հայաստանի ավիափոխադրողների շուկան, թե՛ գների, թե՛ ուղղությունների և թե՛ թռիչքների ժամկետների և պայմանների ուղղությամբ: Հանձնարարվել է նաև բանակցել այն ընկերությունների հետ, որոնք գիշերային թռիչքներ են կազմակերպում: Ըստ Աբրահամյանի՝ թռիչքները կարելի է տեղափոխել նաև առավոտյան ժամերին: «Գիշերային թռիչքներն անհարմարություն են ստեղծում զբոսաշրջության համար, քանի որ եթե զբոսաշրջիկը ժամանում է Երևան առավոտյան ժամը 05:00-ին, ապա մինչև 14:00-ն պետք է փնտրի, թե որտեղ անցկացնի ժամանակը կամ լրացուցիչ վճարի հյուրանոցի համար: Ուստի հարկավոր է մանրամասն քննարկել և ներկայացնել առաջարկություն» - ասել է վարչապետը: Աբրահամյանը հանձնարարել է ավարտել ուսումնասիրույթունը երկու շաբաթվա ընթացքում։ 2013-ին Հայաստանի կառավարությունը ավիափոխադրումների ոլորտի փուլային ազատականացման ռազմավարություն հաստատեց այն բանից հետո, երբ Հայաստանի ազգային ավիափոխադրող «Արմավիա» ընկերությունը որոշեց ապրիլի 1-ից թռիչքների դադարեցման և սնանկացման գործընթաց սկսելու մասին։ Տվյալ փաստաթուղթը նախատեսում է ոլորտում առնվազն 3 հայկական ավիաընկերության գործունեություն։ Հայաստանում այսօր թռիչքներ է իրականացնում 24 ավիաընկերություն: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |