ՀՀ-ն մոտ $1.9 մլն կտրամադրի երեխաների ինսուլինի համար17 հուլիսի 2015 - 11:45 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում որոշել է ՀՀ կարիքների համար կազմակերպել ինսուլինի 2015-2019թթ. գնմանգործընթացը; Որոշման նպատակն է ապահովել դիաբետով տառապող երեխաների և երիտասարդների հակադիաբետիկ դեղի պահանջարկը: Արդյունքում կբարձրացվի դիաբետով հիվանդ երեխաների բուժօգնության որակը, կբարելավվի նրանց առողջական վիճակը: Հայաստանում ներկա պահին գրանցված է շաքարային դիաբետով հիվանդ 450 երեխա: Նախագծին կից ներկայացված փաստաթղթերի համաձայն` նախատեսվում է 5 տարվա ընթացքում գնվելիք ինսուլինի ձեռքբերման համար վճարել $1.891.990՝ պայմանով, որ «Էլայ Լիլլի և Քամփնի» ընկերությունը $427.625-ի ներդրումային ծրագիր կիրականացնի: Շաքարային դիաբետը երեխաների և երիտասարդների շրջանում առավել տարածված քրոնիկական մետաբոլիկ հիվանդություն է, որը ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր երկրում ունի աճի միտում: 2014-ի հուլիսի 9-ին ՀՀ առողջապահության նախարարի N 1628 հրամանով հաստատվել է շաքարային դիաբետով հիվանդ երեխաների բժշկական օգնության և սպասարկման բարելավման ծրագիր և 2015-2020-ի գործողությունների ժամանակացույց: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2010-ի համեմատությամբ 2014-ին արձանագրվել է հիվանդության 37% աճ: Ներկայումս հանրապետությունում գրանցված շաքարային դիաբետ ունեցող երեխաների 31%-ը սոցիալապես անապահով ընտանիքից են, 5%-ը միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, իսկ 3%-ը կազմում են նրանք, ում ընտանիքում շաքարային դիաբետ ունեցող երեխաները մեկից ավել են: Ներկայումս պետությունը նրանց ապահովում է կարճատև ազդեցությամբ ինսուլին սրվակներով, ինչը բուժական արդյունավետություն չունի, քանի որ երեխաների և երիտասարդների 68%-ը տարին նվազագույնը մեկ անգամ ունենում են խորը հիպոգլիկեմիաներ և հոսպիտալացվում են: Ըստ ՀՀ կառավարության որոշման հիմնավորման, ինսուլին լիզպրո քարտրիջների օգտագործումը հնարավորություն է տալիս կանխարգելել խորը հիպոգլիկեմիաների առաջացումը, ինչի շնորհիվ պետությունը ծրագրի իրականացմամբ կտնտեսի: Ի տարբերություն ներկայումս օգտագործվող կարճատև ազդեցության ինսուլինի, որը ներարկվում է ուտելուց 30-45 րոպե առաջ, ինսուլին լիզպրոն կարելի է ներարկել ինչպես ուտելուց առաջ, այնպես էլ ուտելուց անմիջապես հետո՝ ընդունած սննդին համապատասխան: Վերջինս հնարավորություն է տալիս ունենալ ավելի ճկուն սննդակարգ և օրվա ռեժիմ, ազատ լինել, քարտրիջներով ինսուլինը պահել պայուսակի մեջ կամ գրպանում, և ցանկացած վայրում՝ ուտելուն համապատասխան կատարել անհրաժեշտ ներարկումներ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Բուհերում կամավորների են հավաքագրում` մասնակցելու Լոռիում և Տավուշում վնասների հետևանքների վերացմանը Կամավորների աշխատանքները համակարգվում է մարզպետարաններում ձևավորված շտաբերի կողմից Քաղաքացիները Բագրատ սրբազանի առաջնորդությամբ երթով գնում են ՆԳՆ՝ բացատրություններ ստանալու «Սարդարապատի խուլիգանությամբ ցույց տվեցին, թե ինչպիսի իրականության մեջ ենք ապրում»,–ասել է նա Բագրատ սրբազանը` Փաշինյանի մասին․ Խելոք գնալու է, այլևս իր հետ հանդիպում չեմ պահանջում «Հիմա չի զիջում, բայց զիջելու հարց չկա, հեռանալու հարց կա»,–ասել է նա |