Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել17 հուլիսի 2015 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Առանց վարորդի կառավարվող ավտոմեքենաների բազմամյա փորձարկումներից հետո Google ընկերությունը հունիսի վերջում սկսեց փորձարկել տեխնոլոգիան Մաունթին Վյու քաղաքի հանրային օգտագործման ճանապարհներին: Քաղաքի փողոցներ դուրս բերելով մեքենան` Google-ը փորձարկումների նոր փուլ սկսեց, դեռևս չհրաժարվելով վարորդի կառավարումից վթարային իրավիճակներում: Ցավոք, Google-ի ինքնավար ավտոմեքենան առաջին անգամ տուժածներով ՃՏՊ մասնակից է դարձել: Մաունթին Վյուի հանրային օգտագործման ճանապարհին Lexus RX450h ինքնակառավարվող մեքենային հետևից հարվածել է մեկ այլ մեքենա: Մեքենայի սրահում եղել է Google-ի 2 աշխատակից և անվտանգության վարորդը, որը մեքենայի կառավարմանը չէր մասնակցում: Բժիշկների զննությունից հետո պարզ է դարձել, որ Google-ի աշխատկիցները միայն թեթև վնասվածքներ են ստացել, իսկ ՃՏՊ-ի մեղավոր վարորդը բողոքել է ցավերից մեջքի և վզի շրջանում: Փորձարկումների ժամանակ էլեկտրոմոբիլները կարող են մինչև 40կմ/ժ արագություն բացել: Սահմանափակումը անվտանգության նկատառումներով է արված, թեև ավտոպիլոտով Lexus RX450h ամենագնացների 6 տարվա փորձարկումների ընթացքում գրանցվել է ՃՏՊ ընդամենը 14 դեպք: Ըստ Google-ի ներկայացուցիչների, առանց վարորդի երթևեկող մեքենաները ոչ մի անգամ պատահարի պատճառ չեն դարձել, իսկ բոլոր միջադեպերը կապված են վարորդների անզգուշության հետ: Հիբրիդները մոտ 2,7 մլն կմ են անցել Կալիֆորնիայի ճանապարհներով: Google-ի համար պակաս հետաքրքրություն չի ներկայացնում նաև շրջապատի մարդկանց արձագանքը: Առաջիկա տարիներին ինտերնետ հսկան մտադիր է թողարկել առանց վարորդի երթևեկող ավտոմեքենաների թեստավորման ևս մի քանի ծրագիր: Հնարավոր է, նույնիսկ ԱՄՆ-ից դուրս: Մաունթին Վյուն փոքր քաղաք է ԱՄն Կալիֆորնիա նահանգում, որը ստացել իր անվանումը Սանտա Քրուզի լեռների տեսարանի պատճառով: Բնակչությունը մոտ 74 066 է ըստ 2010 թ. տվյալների: Այստեղ են գտնվում որոշ խոշոր ընկերությունների գլխավոր գրասենյակները, օրինակ, Google, Mozilla Foundation, VeriSign, Microsoft-ի որոշ ստորաբաժանումներ, Intuit Inc., SGI և այլ: Այստեղ է գտնվում նաև համակարգչային պատմության թանգարանը: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Գուգլը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |