Vk.com-ը գործարկել է սեփական ֆոտոծառայությունը20 հուլիսի 2015 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ռուսական սոցիալական «ՎԿոնտակտե» (Vk.com) սոցցանցը գործարկել է Snapster լուսանկարչական հավելվածը, որը թույլ է տալիս մշակել լուսանկարներն ու տարածել դրանք: Հուլիսի 19-ի երեկոյան Snapster հավելվածը հասանելի դարձավ Android սարքերի համար Google Play խանութում: Սոցցանցի ղեկավարի խոսքով, iOS-ով գաջեթների համար հավելվածը «կհայտնվի առաջիկա ժամերին»: Հայաստանում ռուսական «ՎԿոնտակտե» սոցցանցում գրանցված մոտ 860 հազար օգտատեր կա: Ըստ վերլուծաբանների, նրանց ճնշող մեծամասնությունն ակտիվ չէ` գրանցվելով միայն երաժշտական և տեսանյութերի բովանդակությունից օգտվելու համար: Ինչպես պարզաբանել են «ՎԿոնտակտե»-ում, Snapster-ը թույլ է տալիս տարածել լուսանկարներն ու սինխրոնացնել դրանք սոցցանցերի հետ, լուսանկարների «առաջատար» մշակում անել, ֆիլտրեր ստեղծել ու պահպանել, ինչպես նաև ինքնաոչնչացվող լուսանկար ուղարկել: Առաջին օգտատերերն արդեն գնահատել են հավելվածը, նշելով Google Play-ի իրենց մեկնաբանություններում, որ այն «առաջատար է ու որակյալ», սակայն դեռևս «Instagram-ը ջախջախում է այդ հավելվածը»: «ՎԿոնտակտե»-ն (vk.com) Եվրոպայի խոշորագույն սոցցանցն է, որը պատկանում է Mail.Ru Group-ին: SimilarWeb-ի տվյալներով, «ՎԿոնտակտե»-ն առաջինն է ըստ պահանջվածության Ռուսաստանում և Ուկրաինայում, և 6-ը` աշխարհում: Նախագիծը մեկնարկել է 2006-ի հոկտեմբերի 10-ին: Հաճախելիությունը 2015-ին հասել է ամսական 314,7 միլիոնի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |