Թուրքական Asimder-ը սպառնում է խաթարել Վանի Սբ Խաչում հայերի պատարագը20 հուլիսի 2015 - 19:15 AMT PanARMENIAN.Net - Թուրքական այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» կազմակերպությունy` Asimder-ը, կխոչընդոտի Վանի Աղթամար կղզու Սբ Խաչ եկեղեցում հայերիամենամյա պատարագը: Այս մասին հայտարարել է հակահայկական կազմակերպության ներկայացուցիչ Իրֆան Էրմիշը: Վերջինս որպես պատարագի անցկացմանը խոչընդոտելու պատճառ է նշել այն, որ իբրև Հայաստանի իշխանություններն իրենց թույլ չեն տվել նամազ անել Երևանի կենտրոնում գտնվող Կապույտ մզկիթում, թուրքական Milliyet թերթի կայքին հղումով գրում է Ermenihaber-ը: Թուրքիայում՝ Իգդիրում, մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են արտաքին գործերի նախարարություն` թույլտվություն ստանալու համար, հայտնելով, որ ցանկանում են Երևանի մզկիթում ուրբաթօրյա նամազ անել։ Նրանք նաև պահանջել են, որ նախաձեռնությունն իրականացնելու նպատակով Հայաստանից անվտանգության երաշխիք ստանան: Նախաձեռնության կազմակերպիչն այսպես կոչված «հայկական անհիմն պնդումների դեմ միավորում» (Asimder) կազմակերպությունն է, որը հայտնի է իր հակահայ գործունեությամբ: Ըստ տարբեր աղբյուրների` կազմակերպության ֆինանսավորողն Ադրբեջանն է: Ավելի ուշ մզկիթի հոգևոր սպասավոր շեյխ Շաջաանը նշել էր, որ Երևանում գործող Կապույտ մզկիթում որևէ մեկին նամազ անելու արտոնություն տալու խնդիր չկա, մզկիթի դուռը բաց է բոլորի համար՝ անգլիացի, ֆրանսիացի, գերմանացի, թուրք, եթե վերջիններս ենթարկվում են մզկիթում 20 տարի ի վեր գործող հատուկ ծրագրերին, կրոնական ծիսակատարություններին և իրանական օրենքներին: Նա նաև նշել էր, որ Թուրքիայից պաշտոնական որևէ գրությույն չեն ստացել, նամազ անելու մասին էլ տեղեկացել են սոցիալական ցանցերից: Էրմիշը հայտարարել է, որ այդ հարցում գործակցելու են տեղի հասարակական կազմակերպությունների հետ, ինչպես նաև աշխատանք են տանելու Վանի բնակչության հետ: Բացի այդ, ազգայնական ու հակահայ գործիչը պնդել է, որ Սբ Խաչ եկեղեցին «կառուցել են քրիստոնյա պեչենեկ թյուրքերը»: Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցին թուրքական կառավարության ֆինանսավորմամբ վերականգնվելուց հետո 2010-ից բացվել է թանգարանի կարգավիճակով:Երկրի կառավարությունը տարին մեկ անգամ թույլատրվում է եկեղեցում անցկացնել կրոնական արարողություն: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |