Չինաստանում 130 մլն բնակչությամբ հսկայական մեգապոլիս կկառուցվի21 հուլիսի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի խոշորագույն քաղաքային ագլոմերացիան համարվում է չինական Շանհայը, այստեղ մոտ 23 մլն մարդ է ապրում: Սակայն Չինաստանի իշխանությունները որոշել են գերազանցել սեփական ռեկորդն ու էքսպերիմենտ անցկացնել` Պեկին, Տյանցզին քաղաքների և Հեբեյ շրջանի բազայի վրա միասնական ագլոմերացիա ստեղծելով, որտեղ ընդհանուր առմամբ 130 մլն մարդ կբնակվի: Միացյալ տարածքը ստացել է Ջին Ցզին Ջի անվանումը, նրա մակերեսը կկազմի 132 հազար քկմ: Իր չափերով այն 6 անգամ կգերազանցի Նյու Յորքը: Մեգալոպոլիսի քաղաքներից յուրաքանչյուրն իր կոնկրետ գործառույթները կունենա: Պեկինն, օրինակ, կլինի տեխնոլոգիական և մշակութային կենտրոնը, Տյանցզինը կզբաղվի տեխնոլոգիական հետազոտություններով, իսկ Հեբեյի տարածքում, հնարավոր է, արտադրությունը տեղակայվի: «Մեգաքաղաքը կդառնա երկրի տնտեսական բարեփոխումների լոկոմոտիվը»,-ասում է Լյու Գանգը Տյանցզինում գտնվող Նանկայի համալսարանից: Ասվում է, որ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինն արդեն հավանություն է տվել զարգացման համապատասխան ծրագրին: Մինչդեռ իրագործմանը կնախորդի մեծածավալ շինարարությունը, որը կարող է տարիներ տևել: Իշխանությունների ուշադրության կենտրոնում կլինեն տրանսպորտային հաղորդակցությունը, դպրոցներն ու հիվանդանոցները: Եվ թեև տրանսպորտային ենթակառուցվածքները Չինաստանում անհավանական արագությամբ են զարգանում, կրթության ոլորտում վիճակն այնքան էլ բարվոք չէ: Քիչ չեն դեպքերը, երբ մեկ դասարանում 60 աշակերտ է սովորում: «Մեգալոպոլիս» ասելով սովորաբար հասկանում են բնակեցման խոշոր տեսակը, որը կազմավորվում է բազմաթիվ հարևան քաղաքային ագլոմերացիաների սերտաճումից: Որպես օրինակ կարելի է բերել ճապոնական Տոկայդոն և ԱՄՆ Բոսվաշը: Մեգալոպոլիսի առանձնահատկություններից է գծային կառուցապատումը և ընդհանուր բազմակենտրոն կառուցվածքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |