Այվազովսկու «Իններորդ ալիքը»` աշխարհի 10 լավագույն ծովանկարների ցանկում21 հուլիսի 2015 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Հովհաննես Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Լավագույն կտավների տասնյակում են Աբրահամ Ուիլարեթսի «Փոթորկոտ ծովը» (1629), Ուիլյամ Թյորների «Սառցե փոթորիկ» (1842), Կլոդ Մոնեի «Էտրետատի փոթորկոտ ծովը» (1883) և այլ: Ծովանկարիչ Այվազովսկին ստեղծել է մոտ 6000 կտավ. աշխատել է արագ` տեսողական հիշողությամբ: Իր գլուխգործոցներով՝ «Իններորդ ալիքը», «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավներով հասել է իրականության զարմանալի կենդանի և հուզական ընկալման, ստեղծել պատկերի գունագծային կառուցման յուրօրինակ, անկրկնելի արտահայտիչ լեզու: «Իններորդ ալիք»-ի ստեղծման մեջ նկարիչն օգտագործում է ծովի, մահաբեր իններորդ ալիքի մասին հայտնի ժողովրդական հավատամքը: Գեղանկարիչը պատկերել է ալեկոծ ծովը և նավաբեկյալ մարդկանց։ Արևի շողերը լուսավորում են հսկայական ալիքները, նրանցից ամենամեծը՝ իններորդ ալիքը, սպառնում է խորտակել մարդկանց: The Creative Business բլոգի նպատակն է սոցիալական մեդիայի միջոցով աշխարհին պատմել ընթացիկ ցուցահանդեսների, արվեստի աշխարհի իրադարձությունների մասին: Միաժամանակ, բլոգն արվեստը ներկայացնում է բիզնեսի տեսանկյունից՝ փորձելով ապացուցել, որ այդ աշխատանքները գնելը լավագույն ներդրումն է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա |