Մոսկվան ու Դամասկոսը քննարկում են Սիրիայի հնարավոր անդամակցումը ԵՏՄ-ին21 հուլիսի 2015 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Դամասկոսն ու Մոսկվան բանակցում են Եվրասիական տնտեսական միությանը Սիրիայի հնարավոր անդամակցության շուրջ, հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաիլ ալ Հալկին: «Բանակցություններ են ընթանում ռուսական կողմի հետ Եվրասիական միությանն ու մաքսային ազատ գոտուն միանալու շուրջ: Մենք դա օգտակար ենք համարում, գտնում ենք, որ դա կամրապնդի հարաբերությունները բարեկամ պետությունների հետ, ինչը թույլ կտա թեթևացնել տնտեսական և առևտրային գործակցությունը նրանց հետ»: Ինչպես ՌԻԱ Նովոստի գործակալությանը տված հարցազրույցում ասել է Սիրիայի վարչապետը, Մոսկվայի և Դամասկոսի միջև արդեն պայմանագրեր են ստորագրվել գազավերամշակող գործարանների, ոռոգման համակարգի շինությունների և էլեկտրական ենթակայանների կառուցման վերաբերյալ: Բացի այդ, 2 տարի առաջ Ռուսաստանն ու Սիրիան համաձայնագիր են կնքել Սիրիայի ծովափնյա տարածքում նավթի հանքավայրերի արդյունահանման վերաբերյալ: Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելու համաձայնագիրը կնքեց հոկտեմբերի 10-ին և ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Անդամակցության պայմանագրով նախատեսվում է 1-8 տարի Հայաստանի և ԵՏՄ մաքսային տոկոսադրույքների ներդաշնակեցման համար, 12-60 ամիս՝ Մաքսային միության տեխնիկական կանոնակարգերի ընդունման, 3 տարի՝ մտավոր սեփականության օբեյկտների իրավունքների պահպանության ու պաշտպանության հարցերի կարգավորման համար: Անցումային շրջանում ԵՏՄ-ն իրավունք ունի որոշելու Հայաստանի տարածք իր ապրանքների ներմուծման հատուկ կարգը: Պայմանագրով նախատեսվում են նաև ապրանքների տեղափոխման առանձնահատկությունները օտար պետությունների տարածքով: Հայաստանը կստանա ԵՏՄ մաքսային մուտքերի 1,13 տոկոսը: ԵՏՄ կենտրոնակայանը լինելու է Մոսկվայում, ֆինանսական կանոնակարգողը՝ Ալմաթիում, իսկ ԵՏՄ դատարանը՝ Մինսկում: Բելառուսը նաև իրավունք է ստացել նախագահելու միությունում 2015 թ.: Ընթացիկ տարում միությանը միացավ նաև Ղրղզստանը: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարեց, որ մոտ 40 երկիր ու միավորում շահագրգռված է ԵՏՄ հետ ազատ առևտրի գոտիներ ստեղծելու հարցում: Ավելի ուշ, Ղազախստանի փոխնախարար Թիմուր Ժակսիլիկովը հայտարարեց, որ բանակցություններ են ընթանում Նոր Զելանդիայի, Թուրքիայի, Հնդկաստանի, Լատինական Ամերիկայի երկրների հետ: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |