SOAD երգիչը ողջունել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածության հաստատման արգելափակումը

PanARMENIAN.Net - Հանրահայտ System of a Down խմբի երգիչ Սերժ Թանգյանը ողջունել է սենատոր Ռոբերտ Մենենդեզի կողմից Ռիչարդ Հոգլանդին Հայաստանում ԱՄՆ դեսպան նշանակման արգելափակումը մինչեւ Բուշի վարչակազմը չդադարեցնի Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը: «Նրա սկզբունքային դիրքորոշումը մեծ ներդրում է այս ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ եւ կնպաստի Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունների կանխմանը»,- ասել է Ս. Թանգյանը, հայտնում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA):



Հիշեցնենք, որ Սենատոր Ռոբերտ Մենենդեզը «սառեցրել է» Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացը: Սենատորի խոսքերով, «ամերիկյան ժողովուրդը պարտավոր է ելույթ ունենալ անարդարության դեմ, աջակցել հավասարությանը եւ պաշտպանել մադրու իրավունքները»: «Սակայն ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի աշխատակազմը շարունակում է խուսափել Հայոց ցեղասպանության ճանաչումից: Դա հանդիսանում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռ. Հոգլանդի թեկնածության հաստատման գործընթացի «սառեցնելու» իմ որոշման պատճառներից մեկը»,- նշել է նա:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---