«ՀայՓոստ»-ի առաջին բաժանմունքը Գլենդելում՝ կամուրջ ՀՀ և ԱՄՆ միջև22 հուլիսի 2015 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 21-ին ՀՀ ազգային փոստային օպերատոր «ՀայՓոստ» ՓԲԸ-ն բացել է իր առաջին միջազգային բաժանմունքը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում: Ընկերության հայաստանյան և նորաբաց ամերիկյան բաժանմունքների միջև գործող ուղիղ առաքման ծառայությունը Կալիֆորնիայի բնակիչներին հնարավորություն է ընձեռում ավելի պարզ և արագ ծանրոցներ ուղարկել իրենց հայաստանաբնակ բարեկամներին և ընկերներին: Միևնույն ժամանակ, «ՇոփԻնԱմերիկա»-ի՝ «ՀայՓոստ»-ի նոր հարթակի շնորհիվ Հայաստանի բնակիչները հնարավորություն կունենան գնումներ կատարել ԱՄՆ-ի խանութներից և Գլենդելի նորաբաց բաժանմունքի միջոցով ստանալ դրանք անմիջապես իրենց քաղաքում կամ գյուղում՝ գտնվելով նույնիսկ ՀՀ ամենահեռավոր շրջաններում: Բացման արարողությանը ներկա էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, Գլենդելի քաղաքապետ Արա Նաջարյանը, ինչպես նաև «ՀայՓոստ»-ի և «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության («ՀայՓոստ»-ի գործունեությունը կառավարող ընկերության) ղեկավարությունը և մի շարք համայնքային ներկայացուցիչներ: Ըստ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ի գործադիր տնօրեն Խուան Պաբլո Գեչիջյանի՝ ընկերությունը մատուցելու է նաև դրամական փոխանցումների ծառայություն, որը նպատակ կունենա պարզեցնել և կանոնակարգել ԱՄՆ-ից Հայաստան և Հայաստանից ԱՄՆ արվող դրամական փոխանցումների գործընթացը՝ դարձնելով այն ավելի արագ, ապահով և մատչելի: «ՀայՓոստ Ինտերնեշնլ»-ի նպատակն է ավելի ամուր կամուրջ ստեղծել Հայաստանի և ամերիկահայ համայնքի միջև՝ ընդլայնելով «ՀայՓոստ»-ի ծառայությունների հասանելիությունը Հայաստանից դուրս, ինչպես նաև ստեղծել ծառայությունների նոր հնարավորություններ և կապեր հայրենիքի և սփյուռքի միջև: «ՀայՓոստ»-ի ամերիկյան բաժանմունքը գտնվում է հայաշատ Գլենդելի կենտրոնում՝ Նորթ Բրենդ պողոտայում, և զբաղեցնում է 340 քմ տարածք: Այն լիովին համապատասխանում է «ՀայՓոստ»-ի վերանորոգված հայաստանյան բաժանմունքների բրենդինգի չափանիշներին: Առաջատար հարմարություններով և ծրագրային հնարավորություններով հագեցած՝ «ՀայՓոստ Յու Էս Էյ»-ն ունի վեց վերապատրաստված մասնագետներից բաղկացած աշխատակազմ և առանձնանում է ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր մակարդակով: «ՀայՓոստ»-ը ՀՀ փոստային կապի ազգային օպերատորն է, որը տրամադրում է փոստային, ֆինանսական և մանրածախ առևտրային ծառայություններ: Ներկայումս «ՀայՓոստ» ՓԲԸ-ն իր գործունեությունը ծավալում է ՀՀ բոլոր քաղաքներում և ամենահեռավոր գյուղերում գործող 875 փոստային բաժանմունքների միջոցով: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը «Արամ Խաչատրյան» համերգասրահը կվերանորոգվի․ Մոտ 123 մլն դրամ կհատկացվի Նախատեսվում է ունենալ նաև փոքր սրահ՝ առանձին մուտքով Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են |