Հյուսիսային Կորեան ավարտում է ամենամեծ հրթիռների համար նախատեսված հարթակի կառուցումը![]() 22 հուլիսի 2015 - 15:17 AMT PanARMENIAN.Net - 2012-ին «Ինհա-3» հրթիռը ուղեծիր դուրս բերեց առաջին հյուսիսկորեական արբանյակը` դա հաստատեցին ԱՄՆ փորձագետները: Կրող հրթիռի երկարությունը 31 մետր էր: Այժմ Հյուսիսային Կորեան պատրաստվում է հրթիռի գործարկմանը, որը կարող է 2 անգամ գերազանցել «Ինհա-3»-ի տվյալները: Գործարկման հարթակի բարձրությունը 67 մետր է` այն կառուցվել է արդեն գոյություն ունեցող 50-մետրանոց կառույցի հենքի վրա: Ըստ աղբյուրների, շինարարությունը մոտենում է ավարտին: Փորձագետները կարծում են, որ հրթիռը կարող է գործարկվել Կորեայի Աշխատանքային կուսակցության 70-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ, որը նշվելու է հոկտեմբերի 10-ին: Հանդիսությունները կանցնեն մեծ շուքով: Աղբյուրը Հարավային Կորեայի հետախուզական գերատեսչությունում հայտնել է, որ ցուցադրական միջոցառումներից մեկը լինելու է նոր արհեստական արբանյակի դուրսբերումը ուղեծիր: Հենց այդ նպատակով էլ կառուցվում է հարթակը: Ասվում է նաև, որ ըստ ամենայնի, Փհենյանի գործարաններից մեկը համապատասխան հրթիռ է կառուցում: Քանի որ Հյուսիսային Կորեան հրաժարվել է դադարեցնել միջուկային մշակումները, ՄԱԿ ԱԽ-ն արգելել է նրան բալիստիկ հրթիռների գործարկումը: Սակայն երկրի ղեկավարությունը վճռական է տրամադրված հրթիռային ծրագրի շրջանակում մեկնարկների իրագործման հարցում: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |