Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտոն՝ Երևանում![]() 22 հուլիսի 2015 - 14:02 AMT PanARMENIAN.Net - Լեոնիդ Ենգիբարյանի 80-ամյակի առթիվ օգոստոսի 29-ից հոկտեմբերի 4-ը Երևան հյուրախաղերով կժամանի Սանկտ Պետերբուրգի «Իմպերիալ» շապիտո-կրկեսը: Այս մասին լրագրողներին տեղեկացրել է Երևանի կրկեսի գեղարվեստական ղեկավար Սոս Պետրոսյանը: «Ամբողջ տարի ենգիբարյանական է լինելու: Բազմաթիվ միջոցառումներ ենք իրականացրել գյուղերում, զորամասերում: Լինելով նրա աշակերտը՝ որոշեցի ռուսական ամենալավ շապիտոներից մեկը հրավիրել Երևան՝ ավելի մասշտաբային նշելու Ենգիբարյանի 80-ամյակը»,- ասել է Պետրոսյանը՝ տեղեկացնելով, որ կրկեսին տեղ է հատկացվել նախկին դելֆինարիումի տարածքում: Նա ընդգծել է, որ նախատեսվում է հագեցած ծրագիր՝ կրկեսային բոլոր ժանրերի արտիստների մասնակցությամբ, գրում է Panorama.am-ը: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ՝ «Երևանյան ամառ 2015» ծրագրի շրջանակում: Շրջիկ կրկեսի հյուրախաղերի համար Հայաստան կտեղափոխվեն ավելի քան 20 վարժեցված կենդանի, այդ թվում` առյուծներ, կապիկներ, ուղտեր, ձիեր, պոնիներ և այլն։ Պետրոսյանը տեղեկացրել է, որ ծրագիրը կարող է իրականացվել նաև մարզերում: «Իմպերիալ» շապիտո-կրկեսի պրոդյուսերի տեղակալ Անդրեյ Միտաչկինը իր հերթին նշել է, որ մեծ պատասխանատվությամբ են պատրաաստվում Երևանում կայանալիք հյուրախաղերին: «Մեր պրոդյուսերը միշտ երազում էր հյուրախաղերով հանդես գալ Երևանում: Երկար ենք աշխատել ծրագրի իրականացման ուղղությամբ: Համոզված ենք, որ կարդարացնենք հայ հանդիսատեսի հույսերը», - ասել է Միտաչկինը՝ հավելելով, որ անակնկալներ են պատրաստել: 2013-ին Հայաստանում առաջին անգամ տեղադրվեց շրջիկ կրկեսը՝ շապիտոն: Այն մի քանի ամիս մնաց Երևանում, ապա շրջեց նաև մարզերով: Խոսելով Երևանի պետական կրկեսի կառուցվող նոր շենքի մասին՝ Պետրոսյանը տեղեկացրել է, որ դրա բացումը նախատեսվում է 2016-ի վերջին: «Այժմ մասշտաբային շինարարական աշխատանքներ են ընթանում», - ավելացրել է կրկեսի գեղարվեստական ղեկավարը: Երևանի պետական կրկեսը, որը կառուցվել էր խորհրդային տարիներին, 2012-ին հիմնիվեր քանդվեց: «Տաշիր գրուպ» ընկերությունն իրականացնում է $6 մլն արժողությամբ ներդրումային ծրագիր, որով նախատեսվում է կառուցել լրիվ նոր կրկես` եվրոպական չափանիշներին համապատասխան: Հնից 12 մետրով ավելի բարձր կառուցվելիք և 10 մետրով ավելի խորը փորված նոր կրկեսում կլինեն հյուրանոցային համարներ, չեն բացառվում նաև զվարճանքի տարբեր կենտրոնները, սննդի օբյեկտը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |