1,5 մլն օտարերկրացու մուտքը Ռուսաստան արգելված է![]() 22 հուլիսի 2015 - 15:04 AMT PanARMENIAN.Net - 1,5 մլն օտարերկրացիների մուտքը Ռուսաստան արգելված է իմիգրացիոն օրենսդրության խախտման պատճառով, ասվում է ՌԴ Դաշնային միգրացիոն ծառայության հաղորդագրության մեջ: «Շուրջ 1,46 մլն օտար երկրների քաղաքացիների մուտքը ՌԴ արգելված է միգրացիոն օրենսդրության խախտման պատճառով»,-ասվում է գերատեսչության փաստաթղթում: 2015-ի մեկնարկից ի վեր ԴՄԾ տվյալներով Ռուսաստան է ժամանել 10,6 մլն օտարերկրացի: Այժմ ՌԴ տարածքում այլ պետությունների 11 մլն քաղաքացի կա: Այդ թվում մոտ 1 մլն փախստական Ուկրաինայի հարավ-արևելքից: Ըստ ԴՄԾ ղեկավար Կոնստանտին Ռոմոդանովսկու, միգրացիոն օրենսդրության խախտման համար Ռուսաստանից կարող է արտաքսվել այլ պետությունների 2,7 մլն քաղաքացի: Նա պարզաբանել է, որ նրանք այն մարդիկ են, որոնք մնում են երկրում 90 օրից ավելի պատշաճ հիմքեր չունենալով դրա համար, ինչպես նաև աշխատանքային գործունեության թույլտվություն չեն ձևակերպում, հայտնում է Ռոսբալտը: Ավելի վաղ Միգրացիայի միջազգային կազմակերպության մոսկովյան բյուրոյի տնօրեն Զլատկո Ժիգիչը հայտարարել էր, որ միայն փախստականների ապահովման համար Ռուսաստանը տարեկան մոտ 8 մլրդ ռուբլի է ծախսում: «Ռուսաստանն աշխարհում երկրորդ տեղում է միգրանտների քանակով ԱՄՆ-ից հետո: Ռուսաստանն աշխարհում առաջինն է փախստականների քանակով: Նա չեմպիոն է: Միայն Ուկրաինայից եկած փախստականների ապահովման համար ՌԴ-ն տարեկան մոտ 8 մլրդ ռուբլի է ծախսում: Դա հսկայական գումար է: Եվ այդ ամենը ևս ֆինանսավորվում է պետբյուջեից և մարտահրավեր է միգրացիոն քաղաքականությանը»,-ասել է Ժիգիչը: ՀՀ Պետական միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանը հուլիսի սկզբին հայտարարեց, որ ՀՀ 2600 քաղաքացու համար Ռուսաստանի տարածք մուտքի իրավունքը վերականգնվել է: «Մեզ դիմել է 9500 մարդ։ Նրանցից յուրաքանչյուրի հետ բացատրական աշխատանք է տարվել և ներկայացվել անհրաժեշտ փաստաթղթերի ցանքը: Նրանցից շատերն անգամ չգիտեին, թե ինչ խախտումներ են թույլ տվել Ռուսաստանում։ Ամեն օր մեզ 20-60 քաղաքացի է դիմում։ 9500 դիմումից 6000-ի նամակներն արդեն պատասխան են ստացել, ՀՀ 2600 քաղաքացի նորից ՌԴ մուտք գործելու իրավունք է ստացել», - ասել է Եգանյանը, ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունը հայ աշխատանքային միգրանտների համար դյուրացրել է ՌԴ մուտք գործելու արգելքը բողոքարկելու ընթացակարգը: Եթե նախկինում քաղաքացին Ռուսաստան մուտք գործելու արգելք էր ստացել, ապա ՌԴ ԴՄԾ-ն բարենպաստ ռեժիմ կսահմանի որոշումը բողոքարկելու դիմումների համար քաղաքացիների միանգամից մի քանի կատեգորիաների համար. 1. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք Ռուսաստանում ունեն ՌԴ քաղաքացի ընտանիքի անդամներ: «Սկզբում խոսքը գնում էր ծնողների, երեխաների և ամուսինների մասին, սակայն մեր ռուս գործընկերները համաձայնվեցին ներառել նաև քույր-եղբայրներին»,-պարզաբանել է Եգանյանը: 2. ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք ՌԴ են մեկնում սովորելու, բուժվելու կամ հիվանդի խնամելու: 3. ՀՀ այն քաղաքացիներին, ովքեր իրենց անունով սեփականություն ունեն Ռուսաստանում: 4. Այն քաղաքացիները, որոնք նախկինում Ռուսաստանում գտնվելու իրավունք էին ստացել՝ աշխատելու թույլտվություն կամ այլ: 5. 50 տարեկանից բարձր անձանց: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |