ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink»-ը նպաստում են ՀՀ-ում նեոնատալ բժշկագիտության զարգացմանը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «BirthLink»-ը նպաստում են ՀՀ-ում նեոնատալ բժշկագիտության զարգացմանը

PanARMENIAN.Net - Նորածնային բժշկագիտությանն առնչվող՝ համաշխարհային վերջին հետազոտությունները փաստում են, որ շատ թեթև քաշով ծնված խորը անհասների փրկության հարցում հավասարապես կարևոր է ժամանակակից սարքավորումների և վերապատրաստված մասնագետների առկայությունը: ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «BithLink»-ի համագործակցությամբ, 2008 թվականից մեկնարկած ծրագրի հաջողության ամենավառ ցուցիչը փրկված և մեծացող երեխաներն են, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Շուրջ 4 տարի առաջ Պեմզաշենում հյուրընկալված մայրաքաղաքաբնակ ընտանիքի համար անսպասելի էր Սերոբի ծնունդը: Հաղթահարված դժվարություններից այսօր միայն հիշողություն է մնացել: Ընտանիքում երկրորդ փոքրիկի ծնունդին են սպասում: Առաջընթաց կա նաև հայ մասնագետների համար ժամանակին անհաղթահարելի խնդիրների նշաձողում:

Հայաստանում նորածնային խնամքի ծրագրի մեկնարկը տրվել է «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում»՝ տարածվելով հանրապետությունով մեկ: Համագործակցող կողմերի առջև նոր մարտահրավեր է. նեոնատալ բժշկագիտության առավել զարգացող տեմպեր արձանագրել Հայաստանում: Նորածինների բուժման և խնամքի որակը զարգացնելու նպատակով՝ այդ գործընթացում առավել մեծ թափ հաղորդել մայրերի ներգրավմանն ու մասնագետների վերապատրաստմանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---