Արցախցի մարզիկները՝ Կունգ ֆուի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրներ22 հուլիսի 2015 - 19:02 AMT PanARMENIAN.Net - Արցախցի մարզիկներ Վարդգես Մանասյանը (18-ից բարձր տարիքային խմբի մինչև 52 կգ քաշային կարգում), Հայկ Խաչյանը (17-18 տարիքային խմբում, մինչև 56 կգ քաշային կարգում) և Հայկ Գասպարյանը (15-16 տարիքային խումբ, մինչև 56 կգ քաշային կարգում) նվաճել են հուլիսի 17-22-ը Պեկինում կայացած Կունգ ֆուի աշխարհի առաջնության բրոնզե մեդալներ: Այս մասին հայտնել է ԼՂՀ Ուշու-ի ֆեդերացիայի գլխավոր մարզիչ Դավիթ Գրիգորյանը: Կունգ ֆուի աշխարհի առաջնությանը մասնակցել են մարզիկներ ավելի քան 80 երկրից, գրում է Artsakhpress-ը: Վերոհիշյալ մարզիկներն այս տարի դարձել են ՀՀ Կունգ ֆու սանդայի առաջնության հաղթողներ, ինչն էլ առիթ էր, որ նրանց հրավիրեն մասնակցելու աշխարհի պեկինյան առաջնությանը: Մրցումներից առաջ, խոսելով նպատակադրումների մասին, գլխավոր մարզիչն ընդգծել է, որ ցանկանում են առաջին հերթին աշխարհին ապացուցել, թե Արցախի մարզիկներն իրենց պատրաստականությամբ չեն զիջում մյուս երկրների սպորտսմեններին: «Բացի այդ, մեզ համար կարևոր է փորձի փոխանակումը, առավել ևս, որ այդ սպորտաձևի հայրենիքը Չինաստանն է», - հավելել է Գրիգորյանը: Մարզիչի համոզմամբ, Պեկինի Կունգ ֆուի աշխարհի առաջնությունը կնպաստի նաև Արցախի միջազգային ճանաչմանը: 2014-ին ԼՂՀ Ուշուի ֆեդերացիայի սաներ Վարդգես Մանասյանն ու Դավիթ Պետրոսյանը՝ մարզիչ Դավիթ Գրիգորյանի գլխավորությամբ, Պեկինում կայացած Կունգ ֆուի աշխարհի 3-րդ առաջնությունից Արցախ վերադարձան ոսկե և արծաթե մեդալներով։ Նրանց շնորհիվ ուշուի հայրենիքում բարձրացվեց հայկական դրոշը։ Մանասյանին (48 կգ քաշային կարգ) դարձավ Կունգ ֆուի աշխարհի չեմպիոն, իսկ Դավիթ Պետրոսյանին (60 կգ)՝ փոխչեմպիոն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սամվել Բաբայան․ Փաշինյանը վաղուց պետք է հրաժարական տար Բաբայանի խոսքով՝ գլոբալ, ռազմավարական պետք է որոշվի՝ ինչ ենք անում, որն է մեր նպատակը Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ անտառների, ջրաճահճային տարածքների ու լանդշաֆտների վերականգնմանը Ծրագրի նպատակն է ընդլայնել կայուն կառավարման ներքո գտնվող տարածքները Ռուբեն Վարդանյանի ուղերձը «Ավրորային»․ Ավելի, քան երբևէ, համոզված եմ` արժեքներն ու սկզբունքներն ավելի կարևոր են, քան նույնիսկ կյանքը «Արցախ տեղափոխվելու որոշումս կայացրեցի «Ավրորա»-ի հերոսների շնորհիվ»,–նշել է նաև Բաքվի բանտից ուղարկված ուղերձում Կիրանց-Ոսկեպար ճանապարհը կրկին փակ է․ Մտահոգությունները պահպանվում են Գյուղացիներին ամենաշատը մտահոգում է կամրջի հատվածը |