Հունաստանի խորհրդարանն ընդունել է վարկատուների հետ բանակցելու համար անհրաժեշտ 2-րդ օրենքը23 հուլիսի 2015 - 11:12 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի խորհրդարանն ընդունել է կառավարական օրինագծերի երկրորդ փաթեթը: Այն անհրաժեշտ է Հունաստանին օժանդակության տրամադրման ծրագրով ավելի քան 80 միլիարդ եվրո հատկացնելու վերաբերյալ երրորդ հուշագիրը կնքելու շուրջ վարկատուների հետ բանակցություններ սկսելու համար: Օրինագիծը վերաբերում է բանկերի աշխատանքին, դատական համակարգին, պարտատերերի սեփականության վաճառքին աճուրդով, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Ընդ որում փաստաթղթին արդեն դեմ է քվեարկել իշխող ՍԻՐԻԶԱ կուսակցության 23 պատգամավոր: Ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը, որը դեմ էր առաջին փաթեթի ընդունմանը և որը դրանից հետո զրկվեց պաշտոնից, այս անգամ կողմ է քվեարկել: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ հուլիսի 20-ից սկսվում է ԱԱՀ նոր տոկոսադրույքների կիրառումը: Հյուրանոցների համար ժամանակավորապես` մինչև սեպտեմբերի 30-ը, կգործի 6 տոկոս տոկոսադրույքը: Հոկտեմբերից, երբ կավարտվի զբոսաշրջային շրջանը, տոկոսադրույքը կդառնա 13 տոկոս: Մինչև 23 տոկոսով կբարձրանա հասարակական տրանսպորտում և տաքսիով երթևեկության ԱԱՀ-ն, 23 տոկոս կվճարեն հասարակական սննդի օբյեկտները: 13-23 տոկոսով ավելացել է թռչնամսի, շաքարի, կարագի և յուղերի, սուրճի, թեյի, մշակված և վերամշակված սննդամթերքի, մակարոնեղենի, բրնձի, բանջարեղենի և մրգերի, անասնակերի, վառելափայտի, 10 ավելի ուղևորների փոխադրման համար նախատեսված ավտոմեքենաների ԱԱՀ-ն: Ակնկալվում է, որ գներն ըստ այդմ կաճեն մոտ 9 տոկոսով: Չեղյալ են համարվում բոլոր արտոնությունները: 23 տոկոսով կհարկադրվի կրկնուսույցների աշխատանքը: Նախկինում այդ գործունեությունը չէր հարկադրվում: Ըստ Հունաստանի գանձապետարանի հաշվարկների, ԱԱՀ բարձրացումը տարեկան կտա 2,39 մլրդ եկամուտ: Ընդհանուր առմամբ հարկերի բարձրացումը բյուջեին տարեկան կտա 3,2 մլրդ եվրո: Հունաստանն ու նրա վարկատուները համաձայնության են եկել բարեփոխումների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ էին այդ երկրին օգնության երրորդ ծրագրի շուրջ պաշտոնական բանակցությունների մեկնարկի համար: Բրյուսելի գագաթնաժողովը միաձայն համաձայնության եկավ, որը լուրջ ֆինանսական բարեփոխումներ է ենթադրում և ֆինանսական աջակցություն: Խոսքը 82-86 մլրդ եվրո արժողությամբ 3-ամյա ծրագրի մասին է, այն պայմանով, որ Հունաստանը արդեն առաջիկայում կշարունակի առանցքային բարեփոխումները, այդ թվում կենսաթոշակային, սննդամթերքի շուկայի և աշխատանքի բորսայի բարեփոխումները: Հունաստանն, իր հերթին պետք է մասնավորեցնի 50 մլրդ եվրո ընդհանուր արժողությամբ օբյեկտներ: «Ինտերֆաքսը» Եվրախմբի ղեկավար Յերուն Դեյսելբլումի վրա հղումով հայտնում է, որ գումարը փոխանցվելու է հատուկ հիմնադրամի: Այդ միջոցների մի մասը` 25 մլրդ եվրո, կօգտագործվի հունական բանկերի վերակապիտալիզացման համար: Եթե Հունաստանի խորհրդարանը հաստատի համաձայնագիրն առաջիկա 2 օրերին, մյուս երկրների խորհրդարանները կկարողանան սեփական քվեարկությունը կազմակերպել այդ հարցի վերաբերյալ, հավելել է նա: Ճգնաժամի ընթացքում Հունաստանին հատկացվել է 240 մլրդ եվրո վարկ, որոնք, սակայն «կորան» անարդյունավետ տնտեսության «սև փոսում»` ծանր բեռ դառնալով հույն և եվրոպացի հարկատուների համար: 6 տարում` 2008-2014 թթ. երկրի ՀՆԱ-ն 240 մլրդ եվրոյից նվազել է մինչև 180 մլրդ եվրո, բնակչության եկամուտները նվազել են 40 տոկոսով, գործազրկությունն աճել է 27 տոկոսով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիս Ներսիսյանը ոսկե մեդալ է նվաճել սամբոյի ԵԱ–ում․ ՀՀ-ն 9 մեդալ ունի Ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն ընտրվել է Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ Փաստաբան․ Ազատի զինկացարանում հրդեհի գործով մեղադրանք է առաջադրվել հերթապահ ժամկետայինի Նա նշել է, որ զոհված 15 զինծառայողի ծնողների հետ միասին մինչև վերջ հետամուտ են լինելու գործի բացահայտմանը Մայիսի 11–ին Երևանում անհնազանդության ակցիաներ են նախատեսված, հանրահավաք չի լինելու Սրբազանը հորդորել է մինչև մյուս ուրբաթ զրույցներ անցկացնել ՔՊ անդամների հետ Ալիև․ Սահմանազատումը մեր պայմաններով անցկացնելը մեր հերթական հաղթանակն է՝ 4 գյուղ ենք ստանում առանց մի կրակոցի Նա այդ մասին ասել է օկուպացված Շուշիում |