Բաքուն «անհրաժեշտ միջոցներ կձեռնարկի» Ստերլիգովի դեմ Ինտերպոլի ներգրավմամբ23 հուլիսի 2015 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին հայտարարել է, որ «Բաքուն կձեռնարկի բոլոր միջոցները ռուս ձեռնարկատեր Գերման Ստերլիգովին պատասխանատվության ենթարկելու համար»: «Երկկողմ և բազմակողմ մեխանիզմների շրջանակում, Ինտերպոլի ներգրավմամբ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն»,-ասել է դեսպանը: Նա նաև նշել է, որ աշխարհի բոլոր երկրները, այդ թվում նաև Ռուսաստանի Դաշնությունը, «ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և ցանկացած քաղաքացի պետք է հարգի իր երկրի կարծիքը», հայտնում է «Կոմերսանտը»: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերման Ստերլիգովի հանդեպ զրպարտության վերաբերյալ քրեական գործ է հարուցվել: Այս մասին հայտնեց Ստերլիգովի փաստաբան Արթուր Հայրապետովը: «Մասնավոր բնույթի դիմում է ներկայացվել Ստերլիգովի և իմ դեմ: Երբ նման դիմում է ուղղվում դատարան, գործը մեխանիկորեն հարուցվում է: Մեր դեմ հարուցված գործը զրպարտության մասին է: Բացի այդ, հայտարարություն է ներկայացվել Մոսկվա քաղաքի փաստաբանների պալատ՝ ինձ փաստաբանի կարգավիճակից զրկելու պահանջով»,- ասել է Հայրապետովը: Նրա խոսքով՝ գործի հարուցումը նախաձեռնել է Իսրայելի քաղաքացի Միլանա Գորենշտեյնը, որն այժմ մշտապես ապրում է Թել Ավիվում: Ստերլիգովի դեմ քրեական գործ կարող էին հարուցել Ղարաբաղում նրա գնած ջրաղացի պատճառով, ասել էր «Նորությունների ռուսական ծառայությանը» գործարարի կինը` Ալյոնա Ստերլիգովան: «Ես չգիտեմ, ինչ գործով: Բայց ինչպես հասկացա, դա ջրաղացին է առնչվում: Գիտեմ, որ ինչ-որ հարցեր են առաջացել այդ կապակցությամբ»,-հավելել է նա: Ստերլիգովան պատմել է, որ ամուսնու հետ միասին նրանք ջրաղաց էին փնտրում տարբեր երկրներում: «Մենք շրջեցինք ամբողջ Ղարաբաղով, իսկ մինչ այդ փնտրում էինք Ռուսաստանում, Բուլղարիայում, եզակի ջրաղաց էինք փնտրում և այստեղ գտանք այն, որը հայտնի դարձավ: Այն դարձավ Ղարաբաղի կենտրոնը, ուր զբոսաշրջիկներ են այցելում»,-ասել է նա: Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Գերման Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է իր հայտնի տունը Սլոբոդայում և բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում: Նրա անունը կապում են ԲՈՐՆ նեոնացիստական խմբավորման գործի քննության հետ, որի անդամները սպանել են հայտնի ռուս փաստաբան Ստանիսլավ Մարկելովին և «Նոր թերթի» լրագրող Անաստասիա Բաբուրովային: Ըստ վարկածներից մեկի, խմբավորման անդամաները մարզվել են Ստերլիգովի հատկացված տարածքում: Ադրբեջանի ԱԳՆ-ն Ստերլիգովին ընդգրկել է իր «սև ցուցակում: Ադրբեջանի գլխավոր դատախազությունը գործ է հարուցել Ստերլիգովի դեմ երկու քրեական հոդվածներով: Նրան մեղադրում են պետության դեմ ուղղված բացահայտ կոչերի ու պետական սահմանն ապօրինի հատելու մեջ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը |