«Առաջին ամերիկացիներն» արտագաղթել են Սիբիրից մոտ 23.000 տարի առաջ![]() 23 հուլիսի 2015 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Հյուսիսային և Հարավային Ամերիկաների բոլոր բնիկ ժողովրդները սերում են նույն նախնիներից, որոնք Արևելյան Ասիայի տարածքից Բերինգովի նեղուցով անցել են Ամերիկա ոչ շուտ, քան 23.000 տարի առաջ: Այդ են վկայում գիտնականների միջազգային խմբի Ամերիկայի և Արևելյան Ասիայի բնիկ ժողովրդների ծավալուն գենետիկ հետազոտություններից: Ըստ նոր տվյալների, առաջին վերաբնակներն արտագաղթել են Սիբիրից մեկ ալիքով: Գիտնականները սեկվենացիայի են ենթարկել Ամերիկայի, Սիբիրի և Օվկիանիայի տարբեր ժողովրդների 31 ներկայացուցիչների գենոմներ: Լրացուցիչ գիտնականները օգտվել են ավելի վաղ հրապարակված գենետիկ տվյալներից, ինչպես նաև բրածո մնացորդներից` կմաղքներից ու մումիաներից ստացված հնագույն ԴՆԹ-ի հաջորդականությունները: Ընդհանուր առմամբ աշխատության մեջ տեղեկատվություն է ներկայացված 169 պոպուլյացիայի 3035 անհատի գենոմների վերաբերյալ: Վերաբնակները կարող էին մեկուսանալ Կամչատկայի տարածքում և Բերինգովի նեղուցի մոտ, սակայն դա տևել է 8000 տարուց ոչ ավելի: Պարզվել է նաև, որ ամերիկացիները բաժանվել են «հյուսիսային» և «հարավային» պոպուլյացիաների մոտ 13.000 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում: Վերջապես, գիտնականները հայտնաբերել են Օվկիանիայի ժողովրդների գեների թույլ ազդեցությունը, որը տեղի է ունեցել միգրացիայի հիմնական ալիքից հետո, սակայն այդ ալիքի հստակ ծագումն ու երթուղին դեռ անորոշ է մնում: Արդյունքները միանգամայն համահունչ են հնագիտական գտածոներին, որոնց համաձայն 13.000 տարի առաջ Հյուսիսային Ամերիկայի տարածքում արդեն զարգացած էր Կլյուվիսի մշակույթը: Նոր հետազոտությունը ճշգրտում է նաև այն հիպոթեզը, որ առաջին ալիքի վերաբնակները երկար ժամանակ ինկուբացիայի մեջ են եղել Բերինգովի նեղուցի մերձակայքում, սակայն գիտնականները հստակեցրեցին այդ գործընթացի տևողությունը` 15.000-8000 տարի: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |