Փոխնախարար. Հրաչյա Հարությունյանի արտահանձնումը երկար կտևի՝ բանակցում են![]() 23 հուլիսի 2015 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ՃՏՊ արդյունքում 18 մարդու մահվան պատճառ դարձած բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանին Հայաստանին արտահանձնելու գործընթացը շարունակվում է, ավարտին հասցնելու համար երկար ժամանակ կպահանջվի: Այդ մասին հայտարարել է ՀՀ արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանը, որը Հարությունյանին արտահանձնելու հարցով բանակցությունների մեջ է ռուսական կողմի հետ: «Աշխատանքները ռուսական կողմի հետ դեռևս ընթանում են: Անհրաժեշտ փաստաթղթերը հայկական կողմն ուղարկել է և այժմ դրանք քննարկման փուլում են»,- ասել է Քոչարյանը, մեջբերում է Panorama.am-ը: Հունիսի 28-ին ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հայտարարել էր, որ իր և ՌԴ գլխավոր դատախազի միջև պայմանավորվածության համաձայն Հարությունյանը պատիժը կկրի Հայաստանում, քանի որ ՀՀ քաղաքացի է: Փոխնախարարի խոսքով՝ Հարությունյանին Հայաստան վերադարձնելու վերջնական որոշում պետք է կայացնի դատարանը` հարցը քննության առնելուց հետո: «Հենց այդ հանգամանքը հաշվի առնելով, հարցի շուտափույթ լուծում ակնկալելը ճիշտ չի լինի»,- նշել է Քոչարյանը: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ բացի ռուսական կողմի հետ հարցի շուրջ քննարկումներից, նախարարությունը մշտական կապի մեջ է Հարությունյանի հարազատների հետ` անհրաժեշտ իրավական օգնություն են ցուցաբերում: 2013-ին ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով բախվել էր մարդատար ավտոբուսին, ինչի հետևանքով զոհվել էր 18 մարդ: Հարությունյանը մեղավոր է ճանաչվել երկու հոդվածով՝ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ և կեղծ փաստաթղթի օգտագործումը: Նա դատապարտվել է 6 տարի 9 ամսվա ազատազրկման: Photo: TASS Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |