ԱՄՆ-ն կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին![]() 23 հուլիսի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Միացյան Նահանգներն իր աջակցությունը կցուցաբերի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: Նման հայտարարություն են արել ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյանները տեղի հայկական մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Վաշինգտոնում կայացած հանդիպմանը, հաղորդում է Հայ դատի գրասենյակը: «Հանդիպումը մեզ հնարավորություն է տվել կարծիքներ փոխանակել և սիրիահայերի մարտահրավերներին իրական լուծումներ մշակել»,- ասել է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը, մեջբերում է «Ամերիկայի ձայնը»: ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի ատենապետ Վիգեն Հովսեփյանի խոսքով՝ գոյություն ունի լուրջ հակասություն ԱՄՆ-ի կողմից Սիրիայի փախստականներին տրամադրվող օգնության չափերի և սիրիահայերին այդ օգնության ընդամենը չնչին մասի բաժին հասնելու հետ կապված: Հանդիպման մասնակիցների հավաստմամբ՝ Միացյալ Նահանգների դիվանագետները կոչ են արել համայնքի ներկայացուցիչներին պաշտոնապես ներկայացնել իրենց առաջարկները, որոնցով ԱՄՆ-ի կառավարությունը կաջակցի սիրիահայ փախստականներին և Սիրիայի հայ համայնքին: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը փախստական են դարձել սիրիական տարածքում, 2 մլն՝ մարդ փախել է հարևան երկրներ: Փախստականների ընդունման հիմնական բեռն ընկել է Հորդանանի, Իրաքի, Լիբանանի ու Թուրքիայի վրա: Սիրիայի բնակչության ընդհանուր քանակը մինչ պատերազմը կազմում էր 20 մլն: 2011-ից մինչև այսօր ԱՄՆ-ի՝ Սիրիային տրամադրած հումանիտար ընդհանուր օգնությունը կազմել է ավելի քան $4 մլրդ: Հղումներ թեմայով.
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |