Պետդեպ. ԱՄՆ-ն չի հիասթափվել ԵԱՀԿ ՄԽ-ից23 հուլիսի 2015 - 16:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ շարունակում է հավատալ ԵԱՀԿ Մինսկի խմբին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասի այսօր Բաքվում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի գլխավոր օգնական Ռիչարդ Հոգլանդը: «Կողմերը պետք է լուծեն հարցը փոխադարձ հարգանքի հիման վրա»,-լրագրողների հետ զրույցում ասել է ամերիկացի դիվանագետը, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Հոգլանդը այցով գտնվում է Ադրբեջանում, որտեղ հանդիպումներ է ունենում պաշտոնատար անձանց հետ`քննարկելով երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Այցով Բաքվում են գտնվում նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնք այնտեղ են մեկնել Հայաստանից: Բաքվում տեղի է ունեցել համանախագահների հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես հայտնել է ԱՊԱ գործակալությունը, հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունների ներկա վիճակի և հեռանկարների մասին: Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր, որ Բաքվում միջնորդները հանդիպումներ կունենան նախագահի և ԱԽ նախարարի հետ: «Այսօր Բաքվում մենք նախագահի և ԱԳ նախարարի հետ կքննարկենք ղարաբաղյան խաղաղ կարգավորման հարցը: Հակամարտությունը հնարավոր է կարգավորել բանակցությունների միջոցով, եթե կողմերը պատրաստակամություն և ցանկություն դրսևորեն»,-գրել է ամերիկացի համանախագահը: Հուլիսի 20-ին համանախագահները Երևանում էին: Նրանք հանդիպեցին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա |