Հայաստանում եզդի համայնքի համար տաճար կկառուցվի![]() 23 հուլիսի 2015 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի եզդիների համայնքը մտադիր է Ակնալիճում տաճար կառուցել, որը պետք է նաև որպես եզդիների նոր մշակութային կենտրոն ծառայի: Տաճարը, որի շինարարությունը հովանավորելու է եզդի բարերար Միրզա Սլոյանը, կրելու է Quba mêrê divanê անունը։ Սլոյանը մինչև այս արդեն մոտ €1 մլն է հատկացրել գյուղի ուղտատեղիին: Եզդիների կրոնական խորհուրդը տաճարի կառուցմանն իր հավանությունն է տվել և ապրիլին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի ամսին, անցկացրել հիմնարկերքի արարողությունը: Ճարտարապետ Արտակ Ղուլյանին վստահվել է նախագծել տաճարը, բայց նրա ներկայացրած առաջին նախագիծը մերժվել է: Ներկայումս մշակվում է դրա նոր դիզայնը, գրում է Ezidipress.com-ը: Quba mêrê divanê-ը եզդիների երրորդ տաճարն է լինելու հետխորհրդային երկրների տարածքում: Եզդիների պատմական հայրենիքից դուրս առաջին տաճարը կառուցվել է Հայաստանում՝ Արմավիրի Ակնալիճ գյուղում: «Զիարատ» տաճարը 2012-ին օծել է եզդիների հոգևոր առաջնորդ Թահսին Սաիդ Ալի բեկը: Ըստ 2011-ի տվյալների՝Հայաստանում մոտ40.000 եզդի է բնակվում (բնակչության մոտ 1.3%-ը): Նրանք կազմում են ՀՀ ամենամեծ էթնիկ փոքրամասնությունը: 2012-ին Կառավարությունը ճանաչել է եզդիների էթնո-կրոնական ինքնությունը: Հղումներ թեմայով. Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |