Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության բարելավման հարցում 7 հոկտեմբերի 2006 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում բավականին ինտենսիվ բանակցություններ կայացան, քննարկվել են բանակցային գործընթացի ընթացքում առաջացած մի շարք խնդիրների համատեքստում համանախագահների կողմից առաջարկված մի շարք գաղափարներ: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը: «Կայացել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքների հարցով կառուցողական եւ արդյունավետ մտքերի փոխանակում: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ կողմերից յուրաքանչյուրն ընմիջում է վերցնում մինչեւ հոկտեմբերի 24-ը, որպեսզի վերլուծության ենթարկվեն քննարկված գաղափարները»,- ասել է նա:Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, պատասխանելով հարցին, թե հնարավոր է հակամարտությունը կարգավորել մինչեւ 2006 թվականի վերջը, ինչպես դա ենթադրում են մեծ ությակի երկրները, նկատել է, որ «պետք չէ ինչ-որ ժամանակացույց ունենալ, քանի որ սա բավականին լուրջ եւ նուրբ հարց է, սակայն պետք է ջանալ առաջ շարժվել բանակցային գործընթացում»: «Բանակցությունների գլխավոր առարկա է հանդիսանում կարգավորման հիմնական սկզբունքների հարցը, եւ համանախագահների առաջարկները հիմնվում են արդեն մշակված սկզբունքների վրա, որոնք երկար տարիներ քննարկվում են` Պրահայի գործընթացի շրջանակներում: Մեր խնդիրն է գտնել այն նուրբ հավասարակշռությունը, որի հիման վրա մենք կարող ենք շարժվել առաջ: Մենք համաձայնեցրել ենք հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքները, սակայն կան երկու չհամաձայնեցված սկզբունք, որոնց շուրջ մենք աշխատում ենք: Քննարկվել են հենց այդ չհամաձայնեցված հարցերը»,- նկատել է Մամեդյարովը: «Մենք գտնում ենք, որ Ռուսաստանը մեր եւ' քաղաքական, եւ' տնտեսական գործընկերն է, մեր հարեւանն է: Կասկած չկա` նա պետք է կարեւորագույն դերերից մեկը խաղա կարգավորման համատեքստում: Մենք տեսնում ենք, որ այս ուղղությամբ Ռուսաստանը ցանկություն ունի Ադրբեջանին եւ Հայաստանին ընդհանուր հայտարարի բերել, որպեսզի մենք կարողանանք անցնել կարգավորման առաջին փուլին: Անկասկած, այսպիսի բարդ հակամարտությունը անհնարին է մի անգամից կարգավորել, դա պետք է կատարել փուլ առ փուլ: Եւ ամենավերջին տարրը, որը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է հաստատվի, դա վստահությունն է, որը հսկայական նշանակությունի ունի, եւ այդ համատեքստում Ռուսաստանը կարող է մեծ դեր ունենալ»,- ընդգծել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը, հայտնում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |