Բելգիայի Ներկայացուցիչների պալատը Ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել24 հուլիսի 2015 - 10:36 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, հայտնում է Asbarez.com-ը: Բանաձևն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ է անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար», հայտնում է Tert.am-ը:։ Բանաձևը ներկայացրել է խորհրդարանի անդամ Փիթեր Դե Ռուվերը։ Այն ընդունվել է հուլիսի 7-ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից։ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Դեռ տասնյոթ տարի առաջ Բելգիայի Սենատը հատուկ բանաձևով ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Բելգիայի վարչապետը ս.թ. հունիսի 18-ին վերահաստատեց Հայոց ցեղասպանության միանշանակ ճանաչման վերաբերյալ կառավարության դիրքորոշումը։ Հուլիսի 23-ին Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը ամբողջացնում է Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը։ Ողջունելի է Բելգիայի Թագավորության օրենսդիր և գործադիր իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության աներկբա ճանաչումը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով ՀԿԵ–ն պարզում է աղետի գոտում վնասի չափը, վերականգնման աշխատանքներ տանում Իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումն ու կապը |