ԱՄՆ ֆիննախ. ԻՊ-ն ամսական $40 մլն է ստանում նավթի վաճառքից24 հուլիսի 2015 - 12:11 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ամսական $40 մլն է ստանում նավթի վաճառքից, որն արդյունահանվում է գրավյալ տարածքներում, հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարի ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով օգնական Դենիել Գլեյզերը, հայտնում է Fox News-ը: Նա նշել է, որ այս տեղեկատվությունը հասանելի է դարձել գործողության շնորհիվ, որի ընթացքում ոչնչացվել է «Իսլամական պետության» առաջնորդներից մեկը` Աբու Սայաֆը, որը վերահսկում էր նավթի և գազի արդյունահանումը Սիրիայի արևելքում, հայտնում է gazeta.ru-ն: Գլեյզերը նշել է նաև, որ խմբավորման շարքային գրոհայիններն ամսական 1000-ական դոլար են ստանում: 2014-ի ամռան սկզբին «Իսլամական պետության» զինյալները գրավեցին մի շարք բնակավայրեր Սիրիայի արևելքում և սկսեցին առաջանալ դեպի Իրաքի սահմանները: Ծայրահեղականները հաջողության են հասել նաև իրաքյան տարածքներում՝ վերահսկողություն սահմանելով երկրի արևմուտքում մի քանի քաղաքների վրա: Գրոհայինները զանգվածային մահապատիժներ են իրականացնում Իրաքի բանակի զինծառայողների ու բնակիչների շրջանում գրավյալ տարածքներում: Հայտնի է առնվազն մի քանի հարյուր սպանվածների մասին: Մարտական գործողություններն ուղեկցվում են զանգվածային բնաջնջմամբ: Ըստ արևմտյան երկրների ԶԼՄ-ների, հակամարտության գոտում արդեն մոտ 10 հազար քրիստոնյա ու եզդի է սպանվել: ԻՊ ահաբեկչական խմբավորումը «խալիֆատ» հռչակեց Սիրիայի ու Իրաքի գրավյալ տարածքներում: ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փողերի լվացման դեմ պայքարում ֆինանսական միջոցների մշակման միջազգային խումբը, որի անդամ է նաև Ռուսաստանը, խորհուրդ է տվել ուժեղացնել արտերկիր մեկնող անձանց հսկողությունը` կասեցնելու համար ԻՊ ֆինանսավորումը: «Մաքսակետում կասկածյալները պետք է հայտարարագիր լրացնեն, եթե արտահանվող գումարը գերազանցում է 10 հազար դոլարը: Մաքսավորները միանգամից հարցում կուղարկեն ոստիկանություն և Ռուսաստանի ֆինանսական դիտարկում` ստուգելու համար ֆիզիկական անձի նշած տվյալները, պարզելու համար գումարի աղբյուրն ու արտերկիր տանելու նպատակը»,-ասել էր Ռուսաստանի ֆինանսական դիտարկման տնօրենի տեղակալ Պավել Լիվադնին: Photo. AP Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |