Թուրքիայի արձագանքը Ցեղասպանությունը ճանաչող բելգիական բանաձևին. «Պատմությանը չի համապատասխանում»24 հուլիսի 2015 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունմանն արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարությունը՝ որոշումն «անարդար», «պատմական իրողություններին չհամապատասխանող» և «մարդու իրավունքներն անտեսող» է որակելով: Թուրքիայի ԱԳՆ-ն Բելգիային մեղադրել է «թուրքական ինքնությունը սևացնելու» փորձերի մեջ: Բելգիայի խորհրդարանը հուլիսի 23-ին ձայների մեծամասնությամբ հաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը: Այն ընդգծում է նաև Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը և կոչ անում Հայաստանին և Թուրքիային «օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու, սահմանը բացելու և տնտեսական ինտեգրման համար ուղի բացելու համար»: «Այդ և նման որոշումները հայ-թուրքական հաշտեցմանը որևէ կերպ չեն աջակցում։ Մենք խստորեն դատապարտում ենք մեզ անարդար ձևով մեղադրող, պատմական իրողություններն ու թուրք ժողովրդի հիշողությունը անտեսող այդ որոշումը»,- ասվում է արտգործնախարարության հաղորդագրության մեջ, գրում է Tert.am-ը: Թուրքական կողմը նաև հայտարարել է, որ խորհրդարանի որոշումը հակասում է «Թուրքիայի և Բելգիայի միջև ձևավորված հարաբերությունների ոգուն» և կարող է վնաս հասցնել դրանց։ Բելգիայի Սենատը Հայոց ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 1998-ին։ Բելգիայի վարչապետ Չարլզ Միշելը հունիսի 18-ին Ներկայացուցիչների պալատի լիագումար նիստում կառավարության և իր անունից ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |