Հայոց ցեղասպանություն. Նախընտրական կրքերը Հոլանդիայում թեժանում են 9 հոկտեմբերի 2006 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Շարունակվում են բողոքները կուսակցական ցուցակներից Հայոց ցեղասպանությունը ժխտող երեք թուրք թեկնածուների հեռացման դեմ, կուսակցությունները կորցնում են ընտրողների ձայները: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Մատո Հախվերդյանը: Սակայն, նրա խոսքերով, հարցումները ցույց են տալիս, որ ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք համաձայն չեն Աշխատանքային կուսակցությունից երեք թուրք թեկնածուների կարծիքի հետ եւ, ըստ վերջին տվյալների, Աշխատանքային եւ Քրիստոյնա-դեմոկրատական կուսակցությունների վարկանիշերը բարձրացել են 3 տոկոսով: «Նախօրեին հիմնական հեռուստաալիքներից մեկով ցուցադրվել է 40 թուրք ուսանողների ցույցը Մաթսերդամի սոցիալ-դեմոկտրական կուսացության գրասենյակի մոտ: Նրանք բողոքում էին Նիդերլանդներում խոսքի ազատության ոտնահարման դեմ: Թուրքական կազմակերպությունները հանդիպել են Քրիստոնյա-դեմոկրատների հետ, որոնք 2004 թվականին Հայոց ցեղասպանության ճանաչումից հետո հայտարարություններ չեն արել այդ դիրքորոշումից հրաժարվելու մասին: Նրանք հորդորել են թուրքերին բանավիճել ցեղասպանության մասին»,-նշել է Հախվերդյանը: Նշենք, որ համընդհանուր խորհրդարանական ընտրությունները Նիդերլանդներում տեղի կունենան նոյեմբերի 22-ին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի Առաջարկ․ ՀՀ–ում ամուսնության տարիքային նվազագույն շեմը սահմանել 18 տարեկանը՝ առանց բացառությունների Առաջարկը ներկայացրել է Ռուստամ Բաքոյանը Թյուրքագետ․ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն անվերջանալի պահանջներ, որոնք անդադար առաջադրվելու են մեզ «Պայմանագիր չի լինելու, փոխարենն անընդհատ առաջանալու են նոր պահանջներ՝ ամեն հաջորդն ավելի ծայրահեղ»,–գրել է նա |