Լուկաշին գյուղի ջրամատակարարման համակարգը բարելավվել է24 հուլիսի 2015 - 17:05 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 24-ին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Լուկաշին գյուղի բնակիչների հետ միասին մասնակցեցին գյուղում վերջերս իրականացված ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրին նվիրված համայնքային միջոցառմանը: Լուկաշին գյուղում բացման հանդիսավոր արարողությանը ներկա գտնվեցին ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Լուկաշինի գյուղապետ Կարեն Մկրտչյանը, ինչպես նաև համայնքի բնակիչները: Նախքան ծրագիրն սկսելը, Լուկաշին գյուղում մշտապես նկատվում էր խմելու ջրի պակաս, իսկ գյուղի որոշ հատվածներում ջրամատակարարում ընդհանրապես չէր իրականացվում: Ջրամատակարարման ցանցի աստիճանաբար քայքայման պատճառով համակարգում բազմաթիվ հոսակորուստներ կային, որոնք աղտոտման մեծ ռիսկ էին առաջացնում՝ պայմանավորված ցանցում տարբեր աղտոտիչների ներթափանցմամբ: Ջրամատակարարման խնդիրը լուծվել է նոր, առավել դիմացկուն և հոսկորուստներ չունեցող խողովակների տեղադրման միջոցով համակարգի բարելավման ծրագրի իրականացմամբ: Գյուղն ընդգրկվել է «Նոր Ակունք» ՓԲԸ-ի սպասարկման տարածքում: Վերջինս ջրամատակարարման և ջրահեռացման ծառայություններ մատուցող ընկերություն է, որն իրականացնում է Արմավիրի մարզի մի քանի համայնքների ջրային ենթակառուցվածքների կառավարումը: Ջրամատակարումն ապահովող հին ոչ արդյունավետ պոմպերն այլևս չեն օգտագործվում, և խմելու ջուրը ներկայում մատակարարվում է Արմավիրի ջրամբարից՝ ինքնահոս եղանակով: Համակարգի բարելավման արդյունքում բնակիչները նախկին օրական 2 ժամի փոխարեն այժմ ունեն շուրջօրյա կայուն ջրամատակարարում: Նախնական գնահատումների համաձայն՝ համայնքը տարեկան կխնայի մոտ 421 119 մ3 ջուր և 102 240 կվժ էլեկտրաէներգիա: «ԱՄՆ-ի կառավարությունը լայնամասշտաբ տեխնիկական աջակցություն է տրամադրում Հայաստանի գյուղական համայնքներին, հատկապես դրանցից առավել կարիքավորներին: Մաքուր ջրամատակարարումը խիստ կարևոր է առողջության և հիգիենայի համար: ԱՄՆ ՄԶԳ-ն օգնում է համայնքներին վերականգնելու ջրամատակարարման մաշված ցանցերը՝ բնակչությանն ապահովելով հուսալի ջրամատակարարմամբ, միևնույն ժամանակ խնայելով ջուրն ու էներգիան»,- նշեց ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քերեն Հիլիարդը: «Դժվար թե որևէ մեկին զարմացնի այն պնդումը, որ ջուրն ամենակենսական անհրաժեշտությունն է: Սակայն ավելի քան զարմանալի է այն կորովն ու համբերատարությունը, որ դրսևորել են Լուկաշինի բնակիչները: Մարդիկ տասնամյակներ շարունակել են ապրել իրենց հողի վրա՝ դիմանալով խմելու ջրի միակ աղբյուր հանդիսացող ստորգետնյա հորից ջուր հայթայթելու ամենօրյա տանջալից աշխատանքին՝ հանուն հայրենի օջախում մի օր արժանապատվորեն ապրելու հույսի: Խոնարհվում եմ այս մարդկանց կամքի և առաքինության առջև: ՎիվաՍել-ՄՏՍ-ը պարզապես չէր կարող անտարբեր մնալ…»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: 2014թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ի, ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համագործակցության արդյունքում Հայաստանի չորս գյուղերում, այդ թվում՝ Արմավիրի մարզի Արազափ և Լուկաշին, ինչպես նաև Տավուշի մարզի Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում իրականացվել են ջրամատակարարման համակարգի բարելավման ծրագրեր՝ օգնելու համայնքներում ջրամատակարարման և բնակչության բարեկեցության ապահովմանը: Վերոնշյալ աջակցության շահառուների թիվը կազմում է շուրջ 7000: Չորս ծրագրերի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը հատկացրել է 70 մլն, իսկ ԱՄՆ ՄԶԳ-ն՝ 60 մլն ՀՀԴ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |