12.000-ից ավելի կրակոց հայ դիրքապահների ուղղությամբ 1 շաբաթում. Կորուստներ չունենք25 հուլիսի 2015 - 15:44 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, հուլիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 900 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 և 82 միլիմետրանոց ականանետերից և տարբեր տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 12.000 կրակոց: ՊԲ առաջպահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման գծի ամբողջ երկարությամբ մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար: Շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում` ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն 1 զոհ և 8 վիրավոր: Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում: Հուլիսի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ամբողջ երկայնքով հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 140 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերից ու տարբեր տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: Հուլիսի 22-ին և լույս 23-ի գիշերը հրադադարը խախտվել է մոտ 130 անգամ. հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին, հուլիսի 24-ին հայտարարել է, որ պատերազմի դեպքում հայկական զինուժը պատրաստ է մարտական գործողությունները տեղափոխել այլ տարածք: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի խոսքով՝ Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները միջազգային դիվանագետների` տարածաշրջան կատարած այցելությունն են ուղեկցում: Հուլիսի 20-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Երևանում հանդիպել են Սերժ Սարգսյանին և արտգործնախարար Էդվարդ Նալբանդանին: Քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման հետ կապված հետագա քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խումբը հուլիսի 21-ին մեկնել է Ադրբեջան: Տարածաշրջան այցի նպատակն է նախապատրաստել Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը։ Հուլիսին Բաքվում դարարեցվել է ԵԱՀԿ ծրագրերի համակարգողի գործունեությունը: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ |