Թուրքիայի անդամակցումը ԵՄ-ին եվրոպական քաղաքականության վերջը կլինի 9 հոկտեմբերի 2006 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի ներքին գործերի նախարար, երկրի նախագահի պաշտոնի հավանական թեկնածու Նիկոլյա Սարկոզին «Le Meilleur des Mondes» ամսագրին տված հարցազրույցում հաստատել է, որ դեմ է Թուրքիայի անդամակցությանը ԵՄ-ին: Նրա խոսքերով, Թուրքիայի հնարավոր մուտքը կդառնա «եվրոպական քաղաքականության» ավարտը: «Ես սիրում եմ Թուրքիան, սակայն նրա անդամակցումը Եվրամիությանը կլինի եվրոպական քաղաքականության վերջը: Ես արտոնյալ գործընկերության կողմնակից եմ, լիիրավ անդամակցության փոխարեն»,-ընդգծել է նա: Ինչ վերաբերում է այդ հարցում Մեծ Բրիտանիայի վարչապետի եւ ԱՄՆ նախագահի կողմից Թուրքիային հայտնած աջակցությանը, ապա Սարկոզին այն «անհետեւողական է» համարում, հաղորդում է The New Anatolian կուսակցությունը:Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |