Հայաստանում ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով մահացել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանի խորհրդականը

PanARMENIAN.Net - Ճանապարհա-տրանսպորտային պատահարի հետեւանքով Հայաստանում մահացել է ՀՀ-ում Վրաստանի դեսպանի խորհրդական Գոչա Մերաբիշվիլին: Ըստ Հայաստանի ոստիկանության հաղորդագրության, Մերսեդես-բենց-E 200 մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Մերաբիշվիլին էր, շեղվել է ճանապարհից եւ ընկել ձորը: Արդյունքում նա տեղում մահացել է, իսկ նրա կինը եւ որդին մարմնական վնասվածքներով հասցվել են հիվանդանոց: Հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ մի շարք հոդվածներով, մասնավորապես 242 հոդվածով` «Տրանսպորտային միջոցների շահագործման եւ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում», 245 հոդվածով` «Տրանսպորտային միջոցների անբարեխիղճ վերանորոգում կամ շահագործման հանձնում տեխնիկական անսարքություններով»: Տարվում է հետաքննություն, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---