ՀՀ-ում 3-4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. Էպիկենտրոնը եղել է Վրաստանում27 հուլիսի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 27-ին՝ ժամը 10:58-ին, Վրաստանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել, որի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 41.670 և արևելյան երկայնության 44.890 (Ռուստավի), օջախի խորությունը՝ 10 կմ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայությունը: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 5-6 բալ: Հայաստանի տարածքում երկրաշարժը զգացվել է Ստեփանավանում` 3-4, Նոյեմբերյանում` 4-5, Կողբում` 4, Կոթիում` 3 բալ ուժգնությամբ: Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում: Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել: Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |