Բասկետբոլի հայ պատանի աղջիկները՝ Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի արծաթե մեդալակիր27 հուլիսի 2015 - 14:12 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկան աղջիկների հավաքականը Անդորրայում անցկացված Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի մրցումների արծաթե մեդալ է նվաճել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: C դիվիզիոնի 4 հանդիպման ընթացքում բասկետբոլի պատանի աղջիկները 3 հաղթանակ են տարել՝ Ջիբրալթարի (63:29), Ուելսի (55:33), Մալթայի (36:28) հավաքականների նկատմամբ ու միայն եզրափակչում 39:76 հաշվով զիջել են Իսլանդիայի փորձառու ընտրանուն: Հայաստանի հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վահագն Հարությունյանի ղեկավարությամբ, ձեռք է բերել Եվրոպայի հաջորդ առաջնության «B» դիվիզիոնի մրցաշարում հանդես գալու իրավունք, իսկ Հայաստանի պատանեկան հավաքականի ռմբարկու Ինգա Մանուչարյանն ընդգրկվել է Եվրոպայի «С» դիվիզիոնի առաջնության լավագույն 5 խաղացողների թվում և ստացել հատուկ մրցանակ ՖԻԲԱ-ի կողմից: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |