Հենրիխ Մխիթարյանը չի լքի «Բորուսիա»-ն![]() 27 հուլիսի 2015 - 16:31 AMT PanARMENIAN.Net - Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ու հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը հաստատել են թիմում մնալու իրենց որոշումը: Այս մասին գրում է Transfermarkt-ը: «Դորտմունդում մնալու որոշումն իմն է, շատ նպատակներ ունեմ, ուստի մտադիր եմ ամեն ինչ անել՝ ապացուցելու, որ լավ ֆուտբոլիստ եմ», - ասել է Մխիթարյանը: Վերջին շրջանում իտալական լրատվամիջոցները հաճախ էին անդրադառնում Մխիթարյանին, շրջանառվում էին ֆուտբոլիստի` «Յուվենտուս» կամ «Ռոմա» տեղափոխվելու մասին լուրեր: Ըստ բրիտանական տրանսֆերային ընկերության 2015-ի տվյալների՝ Հայաստանի ազգային հավաքականում ամենաբարձր տրանսֆերային արժեքն ունի Մխիթարյանը (18,48 մլն ֆունտ ստեռլինգ): Ի դեպ, այն նվազել է. 2013 -ին Մխիթարյանի տրանսֆերը կազմում էր մոտ 24,2 մլն ֆունտ: Օբամեյանգի տրանսֆերային արժեքը €19.000.000 է 2015-ի փետրվարի 4-ի դրությամբ։ 2013-ի հուլիսին Մխիթարյանը 4 տարվա պայմանագիր կնքեց «Բորուսիայի» հետ, գործարքի գինը կազմեց 25 մլն եվրո։ Մինչև այդ երկար ժամանակ «Լիվերպուլն» էր փորձում իրականացնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, բայց ակումբները չկարողացան համաձայնության գալ։ ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |