Ջամալյան. 1 տարում ՀՀ ԶՈւ-ն հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացրել27 հուլիսի 2015 - 18:50 AMT PanARMENIAN.Net - Վերջին մեկ տարվա ընթացքում հայկական բանակի ստորաբաժանումների դիպուկ կրակով հակառակորդի մի քանի ականանետային դիրք է ոչնչացվել: Եթե այդպիսի հակընդդեմ գործողությունները չլինեն, ապա ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը շատ ավելի կլարվի, քանի որ թշնամին իրեն անպատժելի զգալով՝ ավելի սանձարձակ կդառնա: Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը: Իրադրությունն առաջնագծում վերջին օրերին շարունակում է լարված մնալ: Ընդ որում, հակառակորդը ոչ միայն Արցախում, այլև ՀՀ սահմանամերձ բնակավայրերի ուղղությամբ է կրակում:Վերջին շաբաթվա ընթացքում արձանագրված հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների արդյունքում ՊԲ-ն կորուստ չի ունեցել: Ադրբեջանական կայքերի փոխանցմամբ` ադրբեջանական բանակն ունի առնվազն 1 զոհ և 8 վիրավոր: Խոսելով հակառակորդի կողմից տարբեր չափի ականանետերի կիրառման մասին՝ Ջամալյանը նշել է, որ դա սահմանային լարվածության նոր որակի մասին է վկայում: «Հայկական կողմը հրադադարի հաստատումից ի վեր սկզբունքորեն ձեռնպահ է մնացել խոշոր տրամաչափի զինատեսակներ կիրառելուց: Բայց եթե թշնամին գնացել է այդ քայլին, ապա բնականաբար մեր դիրքապահ ստորաբաժանումները չեն կարող պասիվ դիտորդի դերում մնալ»,- նշել է Ջամալյանը, մեջբերում է Panorama.am-ը: Նա հավելել է, որ սպասելի էր, թե ադրբեջանական կողմը կրկին ապակայունացնելու է իրավիճակը պետական սահմանին՝ շեշտելով, որ Հայաստանի զինված ուժերը պատրաստ են նման զարգացումների: «Եղել և մնում եմ այն տեսակետին, որ չի կարելի հանիրավի հանգստացնել մարդկանց: Այդ առումով ոչ միայն բանակը, այլև մեր հանրությունը պետք է պատրաստ լինի պետական սահմանին լարվածության նոր փուլին: Պետք է նկատի ունենալ, որ թշնամու ծավալուն ագրեսիան հնարավոր է միայն այն դեպքում, եթե մենք թուլանանք, ընկալվենք որպես մատչելի թիրախ: Տվյալ պարագայում շատ կարևոր է անհրաժեշտության դեպքում արագ համախմբվելու ունակությունը»,- ասել է Ջամալյանը՝ հալելելով, որ 2014-ի օգոստոսին կամավորականների այցը մարտական հենակետեր աննկատ չի մնացել Բաքվում, և իր սթափեցնող ազդեցությունն ունեցել է: Ըստ նրա՝ այսուհետ նույնպես թշնամուն հարկավոր է պարբերաբար սթափեցնել՝ արժանապատիվ և հուսալի խաղաղություն ապահովելու համար: Հանգստյան օրերին՝ հուլիսի 25-26-ին, հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է մոտ 320 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 5000 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց ականանետերից 49 արկ, ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից` համապատասխանաբար 9 և 20 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 200 կրակոց: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին |