Հոլանդիայի համար Լեռնային Ղարաբաղի խնդիրն այժմէական չէ 9 հոկտեմբերի 2006 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Երկար ժամանակ Լեռնային Ղարաբաղի հարցը չէր հետաքրքրում Նիդերլանդներին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել է Նիդերլանդների հայկական կազմակերպությունների դաշնության նախագահ Մատո Հախվերդյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության խնդրի մեջ առավելապես ներգրավված է Լեո Պլատվոետը, Նիդերլանդների Սենատի անդամը: «Խնդրով հետաքրքրվում է նաեւ Ռենե վան դեր Լինդենը, որպես Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Հոլանդիան ներկայացնող այլ պատգամավորներ: Վան Գեննիպը, որը Նիդերլանդների պատվիրակության ղեկավարն է, կարծում եմ, ավելի լավատեղյակ է Լեռնային Ղարաբաղի խնդրին: Այդ քաղաքական գործիչներն ակտիվ են Եվրոպայի Խորհրդի շրջանակներում եւ հավանաբար դրանում է կայանում նրանց մասնակցությունը ղարաբաղյան հարցին: Իսկ Հոլանդիայի խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի խնդիրն այժմէական չէ»,-նշել է Հախվերդյանը: Հիշեցնենք, որ Լեո Պլատվոետը ԵԽԽՎ փախստականների եւ տեղահանված անձանց գծով հանձնաժողովի նախագահն է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |